ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեում քննարկումները շարունակվում են. ոռոգման շրջան՝ առա՞նց հավելյալ ջրառի

12.08.2018 Ջրային կոմիտեում քննարկումները շարունակվում են. ոռոգման  շրջան՝ առա՞նց հավելյալ ջրառի

Օգոստոսի 11-ին Ջրային կոմիտեում շարունակվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը՝ անփոփոխ օրակարգով: Ոռոգման շրջանն առանց Սևանից հավելյալ ջրառի. ի՞նչ հնարավորություներ ու ռիսկեր կան:

Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին օրվա քննարկմանը միացել են նաև ՀՀ վարչապետի խորհրդական Ֆելիքս Թադևոսյանը, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը: Նրանց մոտեցումը ևս սկզբունքային է՝ այսօր ունենք մի իրավիճակ, երբ չենք կարող գյուղացուն թողնել առանց ջրի և իհարկե ունենք Սևանի պահպանության մշտական պարտավորություն. պետք է կարողանանք այս երկու խնդրի լուծումն այնպես համադրել, որ նվազագույն ռիսկեր ու կորուստներ ունենանք:

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը խոսել է ոռոգման համակարգի կորուստների մասին, պնդելով, թե դրանք են նաև հավելյալ ջրառի պատճառը: Կոմիտեի մասնագետները պարզաբանել են, որ կան անխուսափելի կորուստներ և կորուստներ՝ տեխնիկական պատճառներով: Այն, որ ներտնտեսային ու միջտնտեսային ցանցերը վատ վիճակում են, հայտնի է վաղուց և կատարվող ներդրումները չեն կարող շատ մեծ արդյունք ապահովել՝ ամբողջ երկրում, քանի որ միլիարդների հասնող գումար է անհրաժեշտ՝ համակարգն ամբողջովին արդիականացնելու համար: Փոխնախարարն ու «Սևան Ազգային պարկի» տնօրենը պնդել են, որ մնում են նույն կարծիքին. ոչ՝ հավելյալ ջրառին:

Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը կրկին բարձրաձայնել է ձկնաբուծարանների կողմից ջրի վատնումը օր առաջ կասեցնելու անհրաժեշտության մասին: Բնապահպան-հասարակական գործիչների՝ սոցցանցում հրապարակած տեսանյութում, որ ցուցադրվել է մասնակիցներին, ակնառու է, թե ինչպես են մեր ջրերի պաշարներն անարգել հոսում հարևան երկրներ: Գ. Սանոսյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրում են Արարատյան ավազանի ջրային պաշարները և վերջնական պատկերը պարզելուց հետո, ըստ անհրաժեշտության, կգնան նաև կոշտ քայլերի:

Իբրև այլընտրանք առաջարկներ են հնչել մասնակիցների կողմից՝ դոտացիոն հորերը շահագործել ամբողջ ծավալով, գործի դնել շարժական պոմպակայանները, օգտագործել ջրամբարների մեռյալ ծավալները:

Ջրային կոմիտեի մասնագետները հանգամանալից անդրադարձել են բոլոր տարբերակներին, մանրամասնելով այդ տարբերակների դրական ու բացասական կողմերը, հիշեցնելով, որ վաղուց արդեն համակարգն անցել է խստագույն խնայողության ռեժիմի: Անգամ այս տարբերակների կիրառումը չի բավարարի ոռոգման շրջանը նվազագույն կորուստներով ավարտին հասցնելուն:

Մասնակիցներին տեղեկանք է ներկայացվել նաև ոռոգելի հողատարածքների և առայսօր գյուղացուն հասցված ջրի ծավալների վերաբերյալ:

Որոշվել է քննարկման արդյունքները ներկայացնել ՀՀ կառավարություն:



« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ