ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Առանց Սևանից լրացուցիչ ջրառի ոռոգման շրջանն ավարտելու հնարավորությունը. քննարկում Ջրային կոմիտեում

07.08.2018 Առանց Սևանից լրացուցիչ ջրառի ոռոգման շրջանն ավարտելու հնարավորությունը. քննարկում Ջրային կոմիտեում

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին, Ջրային կոմիտեում ընդլայնված կազմով կրկին քննարկվել է առանց Սևանից լրացուցիչ ջրառի՝ ոռոգման շրջանն ավարտելու և այլընտրանքային հնարավորությունների հարցը:Քննարկմանը մասնակցել են նաև Արարատյան դաշտավայրի սակավաջուր տարածքները սպասարկող ՋՕԸ-ների ներկայացուցիչները: ԷԵԲՊ նախարարն ու Ջրային կոմիտեի նախագահը խորհրդակցության մասնակիցներին հորդորել են իրավիճակը ներկայացնել ըստ տարածաշրջանների՝ հստակ թվերով ու փաստերով, ինչպես նաև հիմնավորումներով, թե ինչքան ջրի կարիք ունեն, ինչքան է դեֆիցիտը և այն լրացնելու ինչ այլընտրանք ունեն:

Մասնագետները տեղեկացրել են, որ Սևանից այս տարի ոռոգման ջրի բացթողումը սկսվել է ապրիլից, քանի որ սովորականից տաք ձմեռ ենք ունեցել, առանց տեղումների, իսկ առատ անձրևներ տեղացել են միայն մայիսին: Այսօր արդեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոռոգման ինտենսիվ շրջանը շարունակվում է, սակայն ջրի ակնհայտ դեֆիցիտ կա: Սևանից վերցնելիք ջուրը կբավականացնի մինչև օգոստոսի 25-ը, սակայն մինչև սեպտեմբերի 15-ը դեռևս ակտիվ ոռոգման պահանջարկ կլինի, որն առանց հավելյալ ջրառի հնարավոր չի լինի ապահովել, ինչն էլ մեծ վնաս կհասցնի տարածաշրջանի 50 հազար ջրօգտագործողներին ու նրանց տնտեսություններին:

Մասնավորապես, ՋՕԸ ղեկավարները հիշեցնում են, որ գյուղացիները վարկեր են վերցրել, ներդրումներ կատարել և այսօր արդեն վտանգված են նրանց բերքն ու եկամուտները: Մյուս կողմից, այդ վնասը կփոխանցվի նաև տնտեսական շղթայի մյուս օղակներին՝ բանկերին, մթերող, վերամշակող ընկերություններին, արտահանողներին, և իվերջո՝ տեղական սպառողին:

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը նաև պարզաբանել է, որ տարեսկզբից ջրօգտագործողները ՋՕԸ-ների հետ պայմանագրեր են կնքում, որոնցից բխող պարտականությունները ևս երկուստեք կխաթարվեն՝ ջուր չլինելու դեպքում. գյուղացիները բավարար չափով ոռուգում չեն իրականացնի և կարող են բողոքարկել այդ փաստը դատարանում, ետ պահանջել վճարված գումարները և ընդհանրապես կորցնել վստահությունն իրենց ընկերության նկատմամբ:

«Ջրառ» ընկերության տնօրեն Կարեն Եփրեմյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ 25 տոկոսով կրճատվել են ՋՕԸ-ների պլանային հատկացումները, անցել ջրաշրջանառության խնայող ռեժիմի, որպեսզի կարողանան եղած ջուրը հնարավորինս երկար օգտագործել:

Արարատյան դաշտավայրի ջրօգտագործողներին սպասարկող ընկերություններից «Արագածոտն» ՋՕԸ գործադիր տնօրենը պարզաբանել է, որ իրենց տարածաշրջանի միակ ջրաղբյուրը Արզնի-Շամիրամ ջրանցքն է, որն էլ բացառապես սնվում է Սևանից: Այս և մյուս ՋՕԸ-ների ղեկավարները ներկայացրել են, թե յուրաքանչյուրին ինչքան ջուր է անհրաժեշտ՝ ոռոգման նվազագույն կարիքները հոգալու համար:

Ընկերությունների ներկայացուցիչները խոսել են նաև արձանագրվող մեծ կորուստների մասին, որոնց հիմնական պատճառը ներտնտեսային և միջտնտեսային ցանցերի մեծ մաշվածությունն է: Ամբողջ հանրապետությունում այդ ցանցերի կորուստները միջինում կազմում են մոտ 44 տոկոս և այս տարի չեն ավելացել :Կորուստներին նպաստում են նաև համակրագում դեռևս առկա հողային հուները:

Նախարար Գրիգորյանը կարևորել է նաև ջրաչափությունն ու հաշվառումը, հանձնարարել առաջիկա քննարկմանը ներկայացնել «Սևան-Հրազդանկասկադում» «Սկադա» համակարգերի տեղադրման համար նախատեսվող կետերը: Արթուր Գրիգորյանը վստահեցրել է, որ տարիներ շարունակ համակարգում առկա՝ ջրաչափման խնդիրը հիմնովին կկարգավորեն և թույլ չեն տա, որ այն ծառայեցվի ոմանց անձնական շահերին:

ՋՕԸ աջակցող թիմի համակարգող Կարեն Դադոյանն էլ անդրադարձել է Արմավիրի տարածաշրջանում 12՝ նոր և նույնքան առկա հորերի գործարկմանը, վստահեցնելով, որ դրանք ևս բավականին կմեղմեն սակավաջրությունը: Քննարկման մասնակիցները հիշեցրին, որ Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների անկման հիմնական պատճառը, շոգ ամառվանից բացի, վերջին տարիներին ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրերի անխնա վատնումն է, ինչի արդյունքում ցամաքել է Սևջուր գետը:

ՋՕԸ ներկայացուցիչները թեժ քննարկումներն ամփոփել են՝ վերահաստատելով, որ իրենց սպասարկման տիրույթներում Սևանից լրացուցիչ ջրառն այս պահին այլընտրանք չունի: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ԷԵԲՊ նախարարը հորդորել է ՋՕԸ-ներին՝ առավելագույնս խնայել ջուրը, շարունակել ինտենսիվ քննարկումները:

Ջրային կոմիտեի նախագահը հիշեցրել է ընկերությունների պատասխանատուներին, որ իր մոտեցումն անփոփոխ է՝ հատկապես այս թեժ օրերին բոլորը պետք է աշխատեն նվիրումով, հստակ տիրապետեն իրավիճակին, արդար բաշխեն եղած ջուրը, հակառակ պարագայում համատեղ աշխատանք ուղղակի չի լինի:




« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ