ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրօգտագործողների ընկերություններն առաջին կիսամյակում շուրջ 298մլն խ/մ ջուր են մատակարարել

25.07.2018 Ջրօգտագործողների ընկերություններն առաջին կիսամյակում շուրջ 298մլն խ/մ ջուր են մատակարարել

Մեր երկրում գործում են խոշորացված 15 ՋՕԸ-ներ, որոնք ներկայացնում են 148 496 ջրօգտագործողների շահերը: Տարվա համար կանխատեսված է 102 048 հա հողատարածքների մշակում: Ամենաշատ ոռոգելի հողատարածքները գտնվում են «Արմավիր» ՋՕԸ սպասարկման տիրույթում՝ 17500 հա, հետևում են «Արարատ» և «Կոտայք» ընկերությունները, ցանկում վերջին տեղում «Սյունիք» ՋՕԸ-ն է, որի սպասարկման գոտում ընդամենը 1600հա է: Ջրօգտագործողների թվով առաջին տեղում է «Կոտայք» ՋՕԸ-ն՝ 22 893, վերջինը՝ «Թալին», ապա և «Լոռի» ու «Շենիկ» ՋՕԸ-ները, համապատասխանաբար՝ 1800, 1980, 2250 ջրօգտագործողներով:

Օրեր առաջ Ջրօգտագործողների ընկերություններն ամփոփել են տարվա առաջին կիսամյակի արդյունքները: Ըստ այդմ, հուլիսի 21-դրությամբ, արդեն իսկ ջրօգտագործողներին է մատակարարվել 297մլն 607 հազար խ/մ ջուր:

Հանրապետությունում ամենաշատ ոռոգման ջուր սպառողը «Արմավիր» ընկերությունն է, որն իր ջրօգտագործողներին է մատակարարել 70մլն 354հազար խ/մ ջուր: Համեմատաբար խոշոր սպառող են նաև «Էջմիածին», «Արտաշատ», «Արագածոտն» ՋՕԸ-ները:

Օգտագործված ջրի դիմաց հասույթը կազմել է 3մլրդ 275մլն 517 հազար դրամ, որից գանձվել է շուրջ 1մլրդ 92մլն դրամը, որ փոքր- ինչ գերազանցում է 33 տոկոսը:

Վերջին տարիներին արձանագրվող՝ գանձումների ցածր մակարդակն իրեն զգացնել է տալիս նաև այս տարի, ինչը մտահոգիչ է ընկերությունների բնականոն գործունեության, համակարգի պահպանման ծախսերի ապահովման տեսանկյունից:

Ըստ ներկայացված տվյալների, հավաքագրման ամենացածր ցուցանիշն արձանագրվել է «Արմավիր» ՋՕԸ-ում՝ ընդամենը 13.6 տոկոս, ինչը բացատրվում է այս ընկերությունում տեղ գտած կառավարման ճգնաժամով, որն ամիսներ առաջ հանգուցալուծվել է և ընկերությունում առողջացման գործընթաց է սկսվել:

Վարձավճարների գանձման ամենաբարձր արդյունքը «Շիրակ» ՋՕԸ-ում է՝ 95 տոկոսից ավելի: Բարձր ցուցանիշներ ունեն նաև «Եղեգնաձոր» ՋՕԸ-ն՝ 71 , Լոռին ու Արարատը՝ մոտ 60 տոկոսանոց արդյունքով:

Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի հանձնարարականով, Ջրօգտագործողների ընկերությունների հաշվետվություններն այսուհետ հասանելի կլինեն հանրությանը. պարբերաբար կհրապարակվեն լրատվամիջոցներով, մշտապես հասանելի կլինեն կոմիտեի պաշտոնական կայքում:



« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ