ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հայաստանի ջրային տնտեսության ոլորտում կիրառվող տեխնոլոգիական լուծումները հետաքրքիր են արտասահմանյան ընկերություններին

17.07.2018 Հայաստանի ջրային տնտեսության ոլորտում կիրառվող տեխնոլոգիական լուծումները հետաքրքիր են արտասահմանյան ընկերություններին

Ջրային կոմիտեում հյուրընկալել են «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել ոռոգման ոլորտում հայ գործընկերների փորձին ծանոթանալու համար:


«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը Զամբիայում, Համաշխարհային բանկի ֆինանասավորմամբ, «Լուսակայի սանիտարական ծրագրի» շրջանակներում կառավարման ինֆորմացիոն համակարգ է պատրաստում:


Ընկերության մոնիտորինգի և գնահատման ավագ մասնագետ, Զամբիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վայթսոն Մվուլայի խոսքով՝ իրենց համար կարևոր է հայկական կողմի փորձառությունը հատկապես ջրային տնտեսության ոլորտում կիրառվող տեխնոլոգիական լուծումների առումով.


«Զամբիայում իրականացվող աշխատանքների ընթացքում մենք ուսումնասիրել ենք նաև այլ երկրների փորձը: Այս իմաստով մենք բարձր ենք գնահատում Հայաստանում կիրառվող մեթոդներն ու տեխնոլոգիաները՝ հատկապես ջրօգտագործման գործընթացի մոնիթորինգի, ջրի հաշվառման և երկրում ջրային հասանելիությունը առավելագույնի հասցնելու ուղղությամբ»,- ասել է Վայթսոն Մվուլան:


Ջրային կոմիտեում հյուրերին ներկայացրել են ոռոգման համակարգում ջրի հաշվառման համար գործածվող Scada համակարգերը, ինչպես նաև՝ համակարգչային մոնիթորինգային ծրագիրը, որն առցանց ռեժիմով ստանում և վերլուծում է ջրաչափական համակարգերի տվյալները:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ