ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Մենք պետք է հետևողական գնանք ջրի կորուստների ետևից. Ինեսսա Գաբայան

16.07.2018

Համակարգի օպերատիվ խնդիրները պետք է մշտապես մեր տեսադաշտում լինեն ու մենք քայլ առ քայլ պետք է գնանք դրանց լուծմանը: Մեր խնդիրները շատ-շատ են, սակայն մեզնից բացի, ոչ-ոք դրանք չի լուծելու. այս մեկնաբանությամբ այսօր Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը խորհրդակցություն է հրավիրել և մի շարք հանձնարարականներ տվել աշխատակիցներին:


Ոռոգման և խմելու ջրի մատակարարման հարցեր, խոցելի կետեր: Սևանից ջրառի խնդիրն առաջին հորիզոնականում է. ինչպիսին է իրավիճակը, ինչպես է վերահսկվում այն: Ոռոգման թեժ շրջանում որո՞նք են առաջնային խնդիրները և դրանց լուծման ճանապարհները:


Աշխատանքային հանձնաժողով կձևավորվի՝ լավագույն մասնագետներից` Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը մանրամասն ուսումնասիրելու նպատակով, ինչին կհաջորդի կառույցի շինարարության ավարտը:
Սկզբունքային խնդիր է ջրի հաշվառումն ու մոնիտորինգը պատշաճ իրականացնելը, քանի որ միայն այդ ճանապարհով է հնարավոր իրավիճակին հստակ տիրապետել և ըստ այդմ, ապահովել ջրամատակարարումը:


Հանձնարարականներից մեկն էլ հէկ-երին էր առնչվում. դրանք պետք է գործեն բացառապես օրենքով սահմանված կարգով և խստագույնս պետք է վերահսկվի ջրառի չափը՝ հստակ հաշվառման մեխանիզմներով, որպեսզի որևէ հէկ չգործի ոռոգման համար նախատեսված ջրի հաշվին:


Կոմիտեի նախագահը հանձնարարել է լրջորեն ուսումնասիրել նաև ջրի կորուստների պատճառները: Հատկապես խմելու ջրի ոլորտում ներկայացվում են ահռելի կորուստներ, ինչը լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն է առաջացնում: Մասնավորապես, Ինեսսա Գաբայանը հանձնարարել է ուսումնասիրել խոշոր սպառողների ջրօգտագործման հարցեր:


«Մենք պետք է հետևողական գնանք ջրի կորուստների ետևից. դրանց աղբյուրները բացահայտելով և վերացնելով, մենք զգալի կբարձրացնենք ջրամատակարարման մակարդակը»,- հայտարարել է Ինեսսա Գաբայանը:




« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ