ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Պարզաբանում՝ «Սուր անկյուն» հաղորդաշարում հնչած ձևակերպումների վերաբերյալ

24.06.2018 Պարզաբանում՝ «Սուր անկյուն» հաղորդաշարում հնչած ձևակերպումների վերաբերյալ

Անդրադառնալով 03.06.2018 թվականի «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում ներկայացված ռեպորտաժում հնչած ձևակերպումներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեն հարկ է համարում երկու պարզաբանում ներկայացնել:


1. 03.06.2018 թվականի «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում ներկայացված ռեպորտաժում անդրադարձ է կատարվել «Էջմիածին» ՋՕԸ-ում առկա աշխատավարձային պարտքի խնդրի: Ըստ այդմ նշվել է, որ պարտքը գոյացել է նախկինում նույն տարածքում գործող «Խոյ» ՋՕԸ-ում: Հարկ ենք համարում պարզաբանել, որ նշյալ պարտքը գոյացել է ոչ միայն «Խոյ» ՋՕԸ-ում, այլև՝ այդ տարածաշրջանում նախկինում գործող 4 ՋՕԸ-երում: Ընդ ուրում՝ 01.01.2017 թվականի դրությամբ «Խոյ» ՋՕԸ-ում եղել է 12.475 մլն դրամի աշխատավարձային պարտք, իսկ «Վաղարշապատ» ՋՕԸ-ում՝ 23.105 մլն աշխատավարձային պարտք: Ընդ որում, այդ պահի դրությամբ «Վաղարշապատ» ՋՕԸ-ին արդեն իսկ միացված են եղել «Մուսալեռ» և «Ակնալիճ» ՋՕԸ-երը՝ 4.800 մլն և 2.083 մլն աշխատավարձային պարտքերով:


01.01.2017 թվականին «Խոյ», «Վաղարշապատ» և ևս 4 ՋՕԸ-եր միավորվել են՝ ստեղծելով «Արմավիր» ՋՕԸ-ն, որում էլ ամբողջացել են բոլոր աշխատավարձային պարտքերը:


2. Նյութում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե «Խոյ» ՋՕԸ-ի տնօրենի գործունեությունը գտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, իրականությանը չի համապատասխանում: 2016 թվականին ՋՕԸ-ի ֆինանսական գործունեության ստուգում է իրականացրել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողական տեսչությունը:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ