Ռուսական «ՎԻՍ» կորպորացիաn հետաքրքրված է Հայաստանում ջրամբարաշինության ծրագրերով
04.04.2018Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի պատվիրակությանը: Ռուսական ընկերության հետ քննարկվել են հնարավոր համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ ջրամբարաշինության ոլորտի ծրագրերում ռուսական կորպորացիայի ներգրավման հնարավորությունները:
ՋՏՊԿ նախագահը հյուրերին է ներկյացրել Հայաստանում իրականացվող խոշոր ջրամբարների կառուցման նախագծերը, ինչպես նաև՝ 11 փոքր և միջին ջրամբարների շինարարության մտահղացումը: Նախատեսվում է, որ այս ջրամբարները պետք է կառուցվեն պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում:
Ա. Հարությունյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է սերտորեն համագործակցել կորպորացիայի հետ, ինչը կարող է պետություն-մասնավոր համագործակցության հաջողված փորձ դառնալ:
Ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի պատվիրակությունը հետաքրքրություն է դրսևորում Հայաստանում ջրամբարաշինության աշխատանքներին հնարավոր մասնակցության հարցում: Պատվիրակության անդամների խնդրանքով՝ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ մանրամասն ուսումնասիրությունները հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվեն ՋՏՊԿ մասնագետների կողմից, որից հետո համագործակցության վերաբերյալ քննարկումներն առավել առարկայական կդառնան:
Նշենք, որ «ՎԻՍ» խումբը ռուսական բազմապրոֆիլային հոլդինգ է, որը խոշոր ենթակառուցվածքային նախագծեր է իրականացնում: Այսօր Խումբը պետություն-մասնավոր հատված համագործակցության առաջատարներից է ռուասկան շուկայում: Հոլդինգը իր սեփական միջոցներն է ներդնում սոցիալական, տրանսպորտային և կոմունալ օբյեկտների ստեղծման գործում: