ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային տնտեսության պետական կոմիտեում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին

28.03.2018 Ջրային տնտեսության պետական կոմիտեում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի գլխավորած պատվիրակությանը:


Կողմերը քննարկել են հանրային-մասնավոր գործընկերության ներուժի, Աէրացիայի մաքրման կայանի, Վեդու ջրամբարի շինարարության և մի շարք այլ հարցեր:


Արսեն Հարությունյանը դեսպանին է ներկայացրել ոռոգման ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության փորձը և առանձնացրել Ֆրանսիական զարգացման գործակալության հետ իրականացված աշխատանքները՝ որպես փոխադարձ հարգանքի, արդյունավետության վրա հիմնված գործընկերության օրինակ: Ա. Հարությունյանը հույս հայտնեց, որ նաև դեսպան Լաքոթի աջակցությամբ հնարավոր կլինի հայ-ֆրանսիական համագործակցության բոլոր դրսևորումներում պահպանել այս դրական փորձառությունը:


ՋՏՊԿ նախագահը մանրամասնորեն ներկայացրել է նաև Ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերության հետ գործակցությունը՝ որպես պետություն-մասնավոր փոխգործակցության նմուշ: Ա. Հարությունյանը նշել է, որ խմելու ջրի ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել միայն փոխօգնության և համագործակցության միջոցով:


Խոսելով հայ-ֆրանսիական համագործակցության մյուս՝ չափազանց կարևոր ծրագրի մասին, Ա. Հարությունյանը նշեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ 0-ից կառուցվող առաջին՝ Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքներն ընթանում են առաջանցիկ տեմպերով: Շինարարությունն, ամենայն հավանականությամբ, կավարտվի նախատեսվածից 6 ամիս շուտ: Ծրագրվում է, որ 2020 թվականի ոռոգման շրջանին կմասնակցի արդեն Վեդու նոր ջրամբարը:


Դեսպան Լաքոթը շնորհակալություն հայտնեց հանդիպման և ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության վերաբերյալ համապարփակ տեղեկությունների տրամադրման համար: Նա հույս հայտնեց, որ ՋՏՊԿ ներկայացուցիչների հետ հանդիպումներն այսուհետ պարբերական բնույթ կկրեն:
Նշենք, որ Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18մլն/մ³-ով, իսկ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը՝ ավելի քան 11 մլն. մ³ , որը միանշանակ կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող «Վեդի» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող ևս 2800 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը: Այդպիսով, ծրագրի ազդեցությունը կտարածվի շուրջ 6000 հա հողատարածքների վրա:


Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` 90 մլն Եվրո ընդհանուր արժողությամբ:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ