Մամուլի հաղորդագրություն
17.08.2014
<<Սևան-Հրազդանյան ջրառ>> փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Արտաշատի ջրանցքի մաքրման, վթարային աշխատանքների վերացման, ինչպես նաև կապված ջրաշրջանառության հետ, ս. թ. օգոստոսի 18-ին, 19-ին և 20-ին կդադարեցվի Արտաշատի ջրանցքով իրականացվող ոռոգման ջրի մատակարումը: Ամբողջությամբ կջրազրկվեն <<Արտաշատ>> և <<Վեդի>> ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող համայնքները:
Ստեղծված անհարմարությունների համար հայցում ենք ջրօգտագործողների ներողամտությունը և հայտնում, որ ոռոգման ջրի մատակարարումն անմիջապես կվերսկսվի վթարա-վերականգնողական աշխատանքների ավարտից հետո:
« վերադառնալ ցանկ