ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՋՏՊԿ-ում մեկնարկեց «Գույքի կառավարման խորհրդատվական ծառայությունների» մրցույթի եզրափակիչ փուլը

01.02.2017 ՋՏՊԿ-ում մեկնարկեց «Գույքի կառավարման խորհրդատվական ծառայությունների» մրցույթի եզրափակիչ փուլը

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Գույքի կառավարման խորհրդատվական ծառայությունների» մատուցման մրցութային փաթեթների բացման արարողությունը: Մրցույթն իրականացվում է գերմանական KfW բանկի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի տեխնիկական առաջադրանքը մշակվել է անկախ փորձագետի կողմից՝ նույնպես Բանկի ֆինանսավորմամբ:


Մրցույթի առաջին փուլում ստացվել է 11 հայտ, որոնք միաժամանակ գնահատվել են KfW բանկի անկախ փորձագետի և ՋՏՊԿ-ի կողմից: Այդ փուլում կազմվել է մրցույթի ապագա մասնակիցների կարճ ցուցակը, որում ընդգրկվել են 5 մասնակիցներ: Կարճ ցուցակը համաձայնեցվել է Բանկի հետ:


Կարճ ցուցակում ընդգրկված մասնակիցների համար կազմակերպվել է տեղեկատվական սեմինար, Կոմիտեում բացվել է տեղեկատվական սենյակ: Խորհրդատուի միջոցով պարզաբանվել են մասնակիցների կողմից բարձրացված բոլոր հարցերը:
Մրցույթի երկրորդ փուլին մասնակցել են կարճ ցուցակում ընդգրկված 5 ընկերություններից 4-ը: «Գաուֆտ» ընկերությունը հրաժարվել է մասնակցել մրցույթին:


Ներկայացված մրցութային փաթեթների գնահատման համար ստեղծվել է գնահատող հանձնաժողով՝ ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանի գլխավորությամբ:


Առաջիկա երկու շաբաթների ընթացքում գնահատող հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված տեխնիկական առաջարկները, որոնք KfW բանկի հետ քննարկելուց հետո, կբացվեն նաև ներկայացված ֆինանսական առաջարկների փաթեթները, որոնք այս պահի դրությամբ կնքվել և պահպանվում են չհրկիզվող պահարանում:


Նշենք, որ ՋՏՊԿ նորաստեղծ Գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության գործունեության հիմքում ընկած է պետական գույքի արդյունավետ և խելամիտ կառավարման սկզբունքը: Վարչության ձևավորման գործընթացը նախաձեռնվել էր դեռևս 2016 թվականի կեսերին՝ նպատակ ունենալով ստեղծել մի կառույց, որը կտա ներդրումների իրականացման համար հիմնավոր և համապարփակ ինֆորմացիա, կկատարի համակարգի գույքի ամբողջական հաշվառում և կիրագործի դրա խելամիտ տնօրինումը, ինչպես նաև՝ կօգնի խուսափել կրկնվող գործառույթների իրականացումից:

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ