ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրամատակարարման և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ինքնագնահատում Հայաստանում

18.01.2017 Ջրամատակարարման և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ինքնագնահատում Հայաստանում

ՄԱԿ-ի ԵՏՀ - ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի «Ջրի և առողջության մասին» արձանագրության հիմնական նպատակներից մեկը յուրաքանչյուրի համար անվտանգ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ապահովումն է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգաբնակչության բոլոր անդամների համար այդ ծառայությունների հավասարաչափ հասանելիության ապահովմանը:

 

Ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ապահովման երեք կարևոր գործոններն են` աշխարհագրական դիրքով պայմանավորված անհավասարությունների նվազեցումը, խոցելի խմբերի առջև ծառացած խոչընդոտների հաղթահարումը և մատչելիության հետ կապված խնդիրների լուծումը:

 

Հավասարաչափ հասանելիության գնահատման քարտը, որն ինքնագնահատման վերլուծական գործիք է, մշակվել է «Ջրի և առողջության մասին» արձանագրության շրջանակում` օգնելու համար կառավարություններին` սահմանել ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ելակետային ցուցանիշը, բացահայտել հարակից առաջնահերթությունները և քննարկել հետագա ձեռնարկվելիք գործողությունները:


Հայաստանն ազգային մակարդակում հավասարաչափ հասանելիության գնահատման քարտի կիրառման իր մտադրության մասին հայտարարել է 2014թ-ի նոյեմբերին տեղի ունեցած ջրի և առողջության հարցերով աշխատանքային խմբի յոթերորդ հանդիպման ժամանակ:


Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման իրավիճակի հավասարաչափ հասանելիության ինքնագնահատման նպատակային խնդիրները


Հասնել ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության իրավիճակի և դրա հետ կապված մարտահրավերների ավելի լավ պատկերացման` դյուրացնելու համար խնդիրների բացահայտումն ու դրանց առաջնահերթության որոշումը, որոնք պետք է հաշվի առնվեն արձանագրության շրջանակում թիրախները սահմանելիս

Բացահայտել համապատասխան շահագրգիռ կողմերին և ստեղծել կապեր նրանց հետ

Բարձրացնել հավասարության հարցերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկությունը

Մշակել խնդիրների լուծման առկա քաղաքականության միջոցառումների համապարփակ գնահատական

 

ՄԱԿ-ի ԵՏՀ-ն և հիմնական շահագրգիռ կողմերը ստեղծել են ծրագրային թիմ՝ բաղկացած  «Ջրի և առողջության մասին» արձանագրությունում ընդգրկված հիմնական ոլորտներում մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող ազգային խորհրդատուներից և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ ներկայացուցչից: Ծրագրային թիմին աջակցություն են ցուցաբերել ՄԱԿ-ի ԵՏՀ – ի կողմից նշանակված միջազգային խորհրդատուն և ՄԱԿ - ի ԵՏՀ աշխատակազմի ներկայացուցիչը: Աշխատանքային խումբը հավաքագրել է անհրաժեշտ տեղեկատվությունը և հայերեն ու անգլերեն պատրաստել ելակետային իրավիճակի վերլուծության և լրացված ինքնագնահատման քարտի նախնական տարբերակներ, որոնք այնուհետև քննարկվել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից:

 

Ծրագրի իրականացումը տևել է 12 ամիս և ավարտվել 2016 թ-ի վերջին: Ծրագրի ավարտին Հայաստանը հայտարարել է կառավարության և շահառու նախարարությունների հաստատմանը ներկայացվելիք ջրամատակարարման և ջրահեռացման հասանելիության ապահովման գործողությունների ծրագրի մշակման իր մտադրության մասին:

 

 

  

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ