ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանի Ամանորյա ուղերձը
30.12.2016Հարգելի հայրենակիցներ,
Ավարտվում է 2016 թվականը: Այն բարդ էր ու լի մարտահրավերներով, բայց դրանցից յուրաքանչյուրը նաև անսպասելի լուծումների, վաստակած հաղթանակների և նոր ձեռքբերումների հիմքն է:
Անցնող տարին փոփոխությունների տարի էր, որոնք միասին պետք է փորձենք դարձնել առաջընթացի և կայուն զարգացման մեկնարկային կետ:
Շնորհավորում եմ բոլորիս՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, և մաղթում, որ 2017 թվականը լինի առողջության, նորանոր հաջողությունների և արգասաբեր աշխատանքի տարի, իսկ մեր երկրի համար՝ խաղաղության և բարեկեցության նոր փուլի սկիզբ:
Հարգանքներով՝ Արսեն Հարությունյան
« վերադառնալ ցանկ