Ասիական զարգացման բանկը զեկույց կպատրաստի ՀՀ ջրային ոլորտի ռազմավարության կատարողականի վերաբերյալ
19.12.2016ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ տնտեսագետ Մաթյու Հոջի գլխավորությամբ:
ԱԶԲ պատվիրակության այցի նպատակը Կոմիտեի ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին ծանոթանալն էր, որից հետո Բանկը կորոշի ՀՀ կառավարությանը տրամադրվող վարկային մյուս մասնաբաժնի՝ 30 մլն դոլարի, հատկացման ոլորտային առաջնայնությունները:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը հյուրերին ներկայացրեց ոլորտի առաջնայնությունները և իրականացված ծրագրերի արդյունքները: Բանկի ներկայացուցիչները հատկապես ողջունեցին Գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության կազմավորումը, որը մեծապես կօգնի ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
ԱԶԲ ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ արդեն փետրվարին պատրաստ կլինի ՀՀ ջրային ոլորտի ռազմավարության կատարողականի վերաբերյալ Բանկի մասնագետների կազմած զեկույցը, որը կներկայացվի նաև ՋՏՊԿ:
« վերադառնալ ցանկ