ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Գոռավան համայնքի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված այսուհետ ոռոգելի կդառնա

24.08.2016 Գոռավան համայնքի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված այսուհետ ոռոգելի կդառնա

Օգոստոսի 25-ից Գոռավան համայնքում շահագործման կհանձնվի վերակառուցված ոռոգման ներտնտեսային ցանցը:

 

Դեռ խորհրդային տարիներին Գոռավան համայնքի վերնամասում գտնվող տնամերձ հողերի ոռոգման նպատակով կառուցվել էր ոռոգման ներտնտեսային ցանց, որի շահագործումը, սակայն, բազմաթիվ խնդիրների պատճառ էր դարձել:

 

Ջրագծի մի մասը կառուցված էր 600 մմ-անոց կիսախողովակներով, մյուս մասը՝ 400 մմ-անոց:  Բացի այդ առկա էին կառուցապատման լուրջ խախտումներ, ինչպիսին, օրինակ, տեղանքի համար անհամապատասխան թեքությունը և այլն: Արդյունքում՝ ջրատարի գործարկման հետևանքով ոռոգման ջուրն ուղղակի լցվում էր հարակից տները:

 

Գոռավան համայնքի շուրջ 2900 բնակիչներ խնդիրը բարձրաձայնել էին՝ դիմելով «Վեդի» ՋՕԸ:

 

Խնդրի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ խողովակաշարի պատշաճ գործարկումն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել առկա շինարարական խախտումները, ինչպես նաև՝ 400 մմ-անոց խողովակաշարի շուրջ 200 գծ.մ. հատվածը փոխարինել 600 մմ-անոց խողովակաշարով:

 

ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի  աջակցությամբ այսօր արդեն խնդիրը լուծվել է. անհրաժեշտ 200 գծ.մ.-ի փոխարեն 600 մմ-անոց երկաթբետոնյա կիսախողովակներով փոխարինվել է շուրջ 265 գծ.մ. հատված, ինչը թույլ կտա ոռոգման աշխատանքներն իրականացնել պատշաճ կերպով:

 

Կատարված աշխատանքի արդյունքում Գոռավան համայնքի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված այսուհետ ոռոգելի կդառնա:

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ