Մամուլի հաղորդագրություն
02.08.2014
<<Սևան-Հրազդանյան ջրառ>> փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Մխչյան N1 և N2 պոմպակայանների վթարային հատվածների նորոգման աշխատանքների անհրաժեշտությունից ելնելով, օգոստոսի 4-ից օգոստոսի 6-ը կդադարեցվի Արտաշատի ջրանցքով իրականացվող ոռոգման ջրի մատակարումը: Մասնակիորեն կջրազրկվեն <<Ազատ>> ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող համայնքները, ամբողջությամբ` <<Արտաշատ>> և <<Վեդի>> ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող համայնքները: Ստեղծված անհարմարությունների համար հայցում ենք ջրօգտագործողների ներողամտությունը և հայտնում, որ ոռոգման ջրի մատակարարումն անմիջապես կվերսկսվի վթարա-վերականգնողական աշխատանքների ավարտից հետո:
« վերադառնալ ցանկ