ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Մոզամբիկը կարևորում է Հայաստանի փորձը՝ ոռոգման համակարգի արդյունավետ աշխատանքի կազմակերպման գործում

25.07.2016 Մոզամբիկը կարևորում է Հայաստանի փորձը՝ ոռոգման համակարգի արդյունավետ աշխատանքի կազմակերպման գործում

Հուլիս 26-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունեց Մոզամբիկի Հանրապետությունից ժամանած պատվիրակության անդամներին:


Պատվիրակությունը ղեկավարում էր Մոզամբիկի Ազգային ոռոգման ինստիտուտի գլխավոր տնօրեն Պաիյա Մունգուամբեն:
Այցի նպատակը Մոզամբիկում ոռոգման կայուն համակարգի զարգացման, տնտեսապես արդյունավետ նախագծերի նախապատրաստման, տնտեսապես արդյունավետ շինարարական մեթոդների ներդրման համար հայկական փորձի ուսումնասիրությունն էր:


Հյուրերի խնդրանքով Ա. Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում ոռոգման համակարգի կառուցվածքը, իրականացվող նախագծերն ու ոլորտի հիմնական առաջնահերթությունները:


Մոզամբիկի պատվիրակության ղեկավարը ներկայացրեց այդ երկրում ոռոգման և գյուղատնտեսական ոլորտի հիմնախնդիրներն ու հեռանկարները, ինչպես նաև՝ կարևորեց Հայաստանի հարուստ փորձը՝ ոլորտի արդյունավետ աշխատանքը կազմակերպեու հարցում:


Պատվիրակության ներկայացուցիչները փաստեցին, որ երկու երկրներում ոլորտային բազմաթիվ տարբերություններ կան, սակայն Հայաստանի նորարարական մոտեցումների ուսումնասիրությունը շատ օգտակար կարող է լինել Մոզամբիկում ոռոգման ոլորտի զարգացումը ապահովող գերատեսչության ստեղծման և աշխատանքի համար:


Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էր նաև «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Ֆելիքս Մելիքյանը, ով ևս պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել արտասահմանցի գործընկերներին՝ ՀՀ ոռոգման ոլորտի վերաբերյալ համապարփակ տեղեկություններ տրամադրելով:

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ