ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի հայտերի ընդունումն ավարտվեց

14.06.2016 Խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի հայտերի ընդունումն ավարտվեց

Հունիսի 15-ին՝ ժամը 14.00-ին, ավարտվեց ՀՀ խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի հայտերի ընդունումը: Սահմանված վերջնաժամկետին ընդառաջ՝ պատշաճ  մրցութային փաթեթներ էին ներկայացրել նախաորակավորման փուլ անցած երկու ընկերություններ՝ «Էյ-ի-Ջի Սերվիս» ՍՊԸ, «Դեկոն Ինտերնացիոնալ», « ՋիԷմբի Էյչ», «ԿՈՆՍՈՒԼԱԿՎԱ Համբուրգ Եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ», «ԵՎՐԱՎԱՍԵՐ» կոնսորցիումը և «ՎԵՈԼԻԱ Օ – ԿՈՄՊԱՆԻԱ ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ ԿԲԸ» ընկերությունները:

 

ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում հայտերի ընդունման և գույքագրման ժամանակ կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց գնահատման գործընթացը:

 

«Մենք պլանավորում ենք 15 - 20  օրվա ընթացքում իրականացնել հայտերի տեխնիկական առաջարկների գնահատում: Գնահատման երկրորդ փուլ կանցնեն տեխնիկական առաջարկի համար նախատեսված 100 միավորից նվազագույնը 75 միավոր վաստակած հայտատուները: Դրան կհաջորդի  ֆինանսական առաջարկների բացումը: Այդ մասին ձեզ կտեղեկացվի նախապես, որպեսզի ձեր ներկայացուցիչները ներկա լինեն ֆինանսական հայտերի բացման արարողությանը ևս»,- ասաց Ա. Հարությունյանը:

 

Ըստ ընթացակարգի՝ ֆինանսական առաջարկների գնահատման համար նույնպես նախատեսվում է 15-20 օր ժամանակ: Այդ փուլի ավարտից հետո ՋՏՊԿ-ի գնահատող հանձնաժողովը կճանաչի մրցույթում հաղթած ընկերություն, որի հետ, ըստ անհարժեշտության, կվարվեն պայմանագրի վերաբերյալ բանակցությունները:

 

Նշենք, որ  պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի նախաորակավորման փուլում ՋՏՊԿ-ի գնահատող հանձնաժողովի կողմից որակավորվել էր 4 ընկերություն: 2016 թ. մարտի 31-ին դրանց ուղարկվել էր մրցութային փաստաթղթերը: Մրցույթի պատշաճ կազմակերպման նպատակով ՋՏՊԿ-ն խորհրդատվական ընկերության միջոցով կազմակերպել է նախամրցութային հանդիպում, կոմիտեում բացվել  է տեղեկությունների սենյակ, ժամանակին տրամադրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, տարածքներ այցելելու  թույլտվություն:

 

Հանդիպման ավարտին հայտատու ընկերությունների կողմից ներկայացված Ֆինանսական առաջարկների  ծրարները տեղադրվեցին համապատասխան պահոցում, որն  ի պահ է տրվելու «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում: Այս ընթացակարգը վերահսկվեց և արձանագրվեց հայտատու ընկերությունների ներկայացուցիչների կողմից:

 

Ա. Հարությունյանը նշեց, որ գնման ընթացակարգի արդյունքները և կնքվելիք պայմանագրի նախագիծը կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը:

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ