ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հերքում

07.06.2016

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Hraparak.am» կայքում հրապարակված «14 միլիոն դոլարի  կաշառք» վերտառությամբ հոդվածը, ինչպես նաև՝ «Nyut.am» կայքում հրապարակված «Բնապահպանության նախկին նախարարը 14 միլիոն կաշառք վերցնելու գործով հրապարակավ ստում է» հոդվածները հանրային հնչեղություն են ստացել, ստիպված ենք ևս մեկ անգամ անդրադառնալ դրանց:

 

04.06.2016 թ.-ին  «hraparak.am»-ն իր «14 միլիոն դոլարի  կաշառք» վերտառությամբ հոդվածում  գրել էր, որ Սիլվա Հակոբյանը «2008թ. 10 հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար»  կաշառք է տվել  բնապահպանության այդ ժամանակվա նախարար Արամ Հարությունյանին:  Այդ առիթով ՋՏՊԿ-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր և այժմ էլ պնդում է, որ այդ տարիներին, համաձայն «Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված պետական մարմիններ սահմանելու, դրանց իրավասությունները սահմանազատելու և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին»  օրենսգրքի ու «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության ու արդյունահանման համար տրամադրելու (կոնցենսիայի) մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող  միջոցառումների մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության 10 ապրիլի 2003 թվականի N 385-Ն որոշման 1-ին կետի՝ շահագործման (արդյունահանման) լիցենզիայի տրամադրման գործառույթն ամրագրվել է առևտրի և տնտեսական զարգացման  (հետագայում՝ էկոնոմիկայի) նախարարությանը, նույն որոշման 3-րդ կետով  բնապահպանության  նախարարությանը վերապահվել է  միայն  ուսումնասիրության լիցենզիա  տրամադրելու  գործառույթը:

 

Մեր պնդումը, որ բնապահպանության նախարարությունը շահագործման (արդյունահանման) լիցենզիա չի տվել, լիարժեք համապատասխանում է իրականությանը: «Nyut.am» կայքում հրապարակված փաստաթղթերը ուսումնասիրության լիցենզիաներ են: Դրանք  իրարից տարբերվում են հետևյալով.

 

- ուսումնասիրության լիցենզիան տրամադրվում է ընդամենը ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, 3-5 տարի ժամկետով,  որից հետո ուսումնասիրություն իրականացրած կազմակերպությունը պետք է հաստատի պաշարներ և նոր միայն մրցույթով ձեռք բերի շահագործման թույլտվություն:

-  շահագործման լիցենզիաներ տրվում են նոր մրցութային կարգով, 25 տարի ժամկետով:

 

Կոչ ենք անում լրատվաիջոցների այսուհետ հրապարակումներ պատրաստելիս առավել ուշադիր լինել փաստերի և փաստաթղթերի նկատմամբ:

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ