ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Եվրասիական հիմնադրամի կայունացման և զարգացման պատվիրակությունը ՋՏՊԿ-ում

26.05.2016 Եվրասիական հիմնադրամի կայունացման և զարգացման պատվիրակությունը ՋՏՊԿ-ում

Մայիսի 27-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ պարոն Ա. Հարությունյանն ընդունեց «Ոռոգման համակարգերի արդիականացում» և «Հյուսիս-հարավ միջանցքի ավտոմայրուղու շինարարության» ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում Երևան ժամանած Եվրասիական հիմնադրամի կայունացման և զարգացման պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԵՀԿԶ ներդրումային վարկերի մասով նախագծային խմբի տնօրեն Ա. Չերեկայևը, ԵՀԿԶ նախագծային գործունեության գլխավոր մասնագետ Ս. Սավինը և Եվրասիական զարգացման բանկի երևանյան ներկայացուցչության տնօրենի տեղակալ Ա. Պողոսյանը:


Պարոն Հարությունյանը ներկայացրեց, որ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի վարկային համաձայնագիրը ստացել է ՀՀ սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, որից հետո 2016թ. ապրիլի 25-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Նկատի ունենալով ծրագրի հրատապությունն ու արդիականությունը, ՀՀ ԳՆ ՋՏՊԿ նախագահը հույս հայտնեց, որ ծրագրի դիզայնի և գնումների պլանի հաստատման աշխատանքները հնարավորինս շուտ սկսվեն: Պատվիրակության անդամներն էլ իրենց կողմից ներկայացրեցին, որ ծրագրի համաձայնագիրը ստացել է իրենց իրավաբանական-փորձագիտական դրական եզրակացությունը և ներկա պահին ընթանում են գնումների պլանի մասով տեխնիկական որոշ հարցերի ճշգրտում: Ակնկալվում է առաջիկա շաբաթվա ընթացքում գնումների համաձայնեցված պլանը ներկայացնել Բանկի հաստատմանը, քանի որ ըստ ժամանակացույցի՝ հունիսի 13-ը համարվում է պայմանագրի էֆեկտիվության վերջնաժամկետը: Համաձայն ԵԶԲ խորհրդի գնումների ուղեցույցի՝ գնումները պետք է անցնեն միջազգային մրցույթների չափանիշներին համապատասխան, այն է՝ միջազգային մրցույթների հայտարարմամբ:


Բացի գնումների պլանի հաստատումից, ծրագրի ակտիվացումը կախված է նաև «Պլանավորված աշխատանքների հրահանգներ» փաստաթղթից, որի ուղղությամբ կատարվում են վերջնականացման աշխատանքներ: Կողմերը պայմանավորվեցին կատարել նաև աշխատանքների հստակեցում՝ շինարարության ենթակա տեղանքների միացման գործընթաց կազմակերպելով, որն առավելագույնս կհեշտացնի ծրագրի արդյունավետությունը: Նախատեսվում է ծրագրի շինարարությունը սկսել ըստ տեղանքների պատրաստվածության:


Պատվիրակության անդամները տեղեկացրեցին, որ այցի շրջանակներում նախատեսում են նաև մի քանի տեղանքի այցելություն:

 

 

  

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ