ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Արժույթի միջազգային հիմնադրամի» պատվիրակությունը ՋՏՊԿ-ում

18.05.2016 «Արժույթի միջազգային հիմնադրամի» պատվիրակությունը ՋՏՊԿ-ում

«Արժույթի միջազգային հիմնադրամը» (ԱՄՀ) ՀՀ ֆինանսների նախարարության հրավերով Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է վարկային ծրագրերի գնահատման առաքելություն՝ բյուջետային վարկերի ֆինանսական վիճակի վերլուծության, վարկերի վերադարձելիությունը գործող մեխանիզմների բացահայտման նպատակով:


Առաքելությունը, հանձին առաքելության ղեկավար Ջեյսոն Հարիսի, առաքելության անդամ Մեթյու Քուիլինանի և ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վ. Ջանվելյանի, մայիսի 18-ին աշխատանքային հանդիպում ունեցավ ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանի հետ: Հանդիպման օրակարգում ներառված էին 2 առանցքային հարցեր.


1. Ջրային ոլորտի կազմակերպություններին տրամադրված բյուջետային վարկերը և վարկավորման գործընթացները,
2. Ջրային ոլորտի կազմակերպությունների ֆինանսական վիճակի վերլուծության համակարգը:


Հանդիպման կողմերը քննարկումները նախ ծավալեցին խմելու ջրի և ոռոգման համակարգի քաղաքականության զարգացման գործողություններով (DPO) որդեգրված բարեփոխումների շրջանակներում՝ բացահայտելով ջրային ոլորտի առաջիկա զարգացումներն ու ուղղությունները: Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ԱՄՀ-ի ուշադրությունը հրավիրեց խմելու ջրի 2-րդ սերնդի բարեփոխումների առանցքային խնդիրների վրա, որոնք ամրագրված են առաջիկայում կայանալիք մեկ վարձակալի ընտրության, այդ ոլորտում որդեգրված քաղաքականության սոցիալական ուղղվածության, համակարգի զարգացմանը միտված գործողություններով:


Ոռոգման ոլորտի ներդրումների քաղաքականության ուղղվածությունը նույնպես հիմնականում ունի սոցիալական ուղղվածություն: Առաջնային խնդիրներից է մեխանիկական ջրամատակարարման ծավալների էական կրճատումն ու անցումը ինքնահոս ջրամատակարարման, որը էական ազդեցություն կունենա ոռոգման ջրի սակագնի ձևավորման վրա: Պետք է աստիճանաբար իրականացնել ջրամատակարար ընկերությունների՝ ինքնաֆինանսավորման և ինքնածախսածածկման անցնելու գործողություններ, ջրամբարաշինության, մոտեցնող և երկրորդային ջրանցքների կառուցման միջոցով ապահովել հուսալի ու մատչելի ջրամատակարարում:


Պատվիրակության հետաքրքրության ոլորտում էին նաև վարկային ծրագրերի արդյունքների արդյունավետ գնահատման, ռիսկերի բացահայտման, ֆինասական մոնիտորինգի, վարկերի վերադարձելիության հուսալի մեխանիզմների հետ կապված հարցերը:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ