ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ասիական զարգացման բանկն ընդլայնում է համագործակցության շրջանակը

05.05.2016 Ասիական զարգացման բանկն ընդլայնում է համագործակցության շրջանակը

Հայաստանում է գտնվում Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը՝ մասնակցությամբ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության հանրային կառավարման, ֆինանսական ոլորտի և առևտրի բաժնի տնտեսագետ/առաքելության ղեկավար Մաթյու Հոջի, մասնավոր հատվածի զարգացման ավագ մասնագետ, Ուզբեկստանի մշտական առաքելության թիմի համաղեկավար Բոբիր Գաֆուրովի, ՊՄԳ ավագ մասնագետ, առաքելության համաղեկավար Ադրիան Տորեսի: Առաքելությանն են միացել նաև երևանյան գրասենյակի ջրի գծով մասնագետ Արսեն Կարապետյանը և ֆինանսական փորձագետ Վահե Հովհաննիսյանը:


Պատվիրակությունը մայիսի 5-ին ընդունելություն էր խնդրել ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանից՝ քննարկելու ԵԿԱԾ 2-ի Քաղաքականության Զարգացման Գործողությունների նախագիծը (ՔԶԳ/DPO), ինչպես նաև հստակեցնելու ԵԿԱԾ 2-ի վարկի մշակման ժամանակացույցը:


Կողմերը երկկողմանի գոհունակություն արտահայտեցին մինչ օրս իրականացվող ծրագրերի արդյունքների վերաբերյալ, քննարկեցին Քաղաքականության Զարգացման Գործողությունների՝ կոմիտեին առնչվող միջոցառումների հետ կապված հարցերը՝ կարևորելով հատկապես ՋՏՊԿ-ի կառուցվածքում ստեղծվող գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչությանը ցուցաբերվելիք աջակցության հետ կապված հարցերը:


Բանկի օրակարգում է նաև ՊՄԳ շրջանակներում իրականացվող խմելու ջրի մրցութային գործընթացը: Ասիական զարգացման բանկն իր պատրաստակամությունն արտահայտեց աջակցելու կոմիտեին հատկապես կնքվելիք պայմանագրում շահառուների (պետություն և ջրօգտագործողներ) շահերը առավել հստակ ու տեսանելի ձևակերպելու պարագայում:


Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը, խրախուսելով բանկի շահագրգռվածությունը լրացուցիչ օժանդակություն ցուցաբերելու պարագայում, առաջարկեց այդ աշխատանքներին ներգրավել նաև Անցումային խորհրդատուին:


Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին առաջիկայում նույնպես ակտիվորեն քննարկել և՛ մրցույթի, և՛ հատկապես նոր ծրագրերի հետ կապված հարցերը:

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ