ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Չհաշվառված ջրի հետ կապված խնդիրները ՋՏՊԿ-ի և ԱԶԲ-ի համատեղ աշխատաժողովում

03.05.2016 Չհաշվառված ջրի հետ կապված խնդիրները ՋՏՊԿ-ի և ԱԶԲ-ի համատեղ  աշխատաժողովում

Մայիսի 4-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված աշխատանքային հանդիպումը ուղղված էր ջրային ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկի՝ չհաշվառված ջրին առնչվող խնդիրների կարգավորման մեխանիզմների քննարկմանը:


Աշխատանքային հանդիպման նպատակն էր բարձրացնել չհաշվառվող ջրի նվազեցման ռազմավարության իրազեկման մակարդակը, ներկայացնել չհաշվառված ջրի նվազեցման հետ կապված էներգաարդյունավետության գնահատումը, ջրային ոլորտի հետագա զարգացման միտումները, ինչպես նաև ներկայացնել այն գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանում չհաշվառված ջրի նվազեցմանը:


Ողջունելով ներկաներին՝ Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը նշեց, որ չհաշվառված ջրի ծավալների կրճատման նպատակը շարադրված է հանրապետության ջրային տնտեսության ոլորտում իրականացվող 2-րդ սերնդի բարեփոխումների ծրագրում և ամրագրված է ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի նիստի N 38 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարությունում և ֆինանսավորման ծրագրում», ինչպես նաև ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշմամբ հաստատված գերակա խնդիրներում: Չհաշվառված ջրի խնդրի լուծումը, որպես նախապայման, ներառված է նաև ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից մշակված քաղաքականության զարգացման գործողություններում: Խմելու ջրի արդյունավետ օգտագործման և կորուստների կրճատման խնդիրը ուղղակիորեն կապված է ջրային ոլորտի արդյունավետ կառավարման և կայուն զարգացման հետ:


Նա ուշադրությունը հրավիրեց նաև չհաշվառված ջրի խնդրի ոչ միայն տեխնիկական և առևտրային, այլ նաև սոցիալական և բնապահպանական կողմերի վրա: Կոմիտեի նախագահը շեշտեց, որ ջրակորուստների կրճատումը ուղիղ ազդեցություն ունի նաև ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագների վրա: Չհաշվառված ջրի ծավալների կրճատման համար նախ անհրաժեշտ է մշակել և իրականացնել համալիր ծրագիր, գործուն վերահսկողություն սահմանել ջրամատակարարման ամբողջ համակարգի` աղբյուրից-ծորակ շղթայի բոլոր օղակներում և հատկապես արդյունավետ գործողություններ իրականացնել ապօրինի ջրօգտագործման հայտնաբերման և վերացման ուղղությամբ:


Չհաշվառված ջրի ծավալների կրճատման պահանջը, որպես հիմնական կատարողական ցուցանիշ, ամրագրվել է նաև ՊՄԳ շրջանակներում իրականացվող մրցույթով ընտրվող միասնական վարձակալի հետ կնքվելիք վարձակալության պայմանագրի նախագծում, որտեղ նախատեսվում է ջրի կորուստները կրճատել շուրջ 30%-ով:


Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ վարչապետի խորհրդական Գ. Խաչատրյանը, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ Ս. Լորենսը և Ջ. Ալոնսո-Մարտինեսը, ինչպես նաև պետական մարմինների, միջազգային ֆինանսական հաստատությունների, մասագիտացված ՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ