Տեղական և միջազգային գործընթացների ներդաշնակեցում
01.05.2016Հայաստանի ջրային ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումները կհասնեն նոր հանգրվանի 2017թ.-ին, երբ կյանքի կկոչվեն խմելու ջրամատակարարման ոլորտում պլանավորված միջոցառումները: Արդյունքում, ներկայումս գործող 5 կազմակերպությունների փոխարեն կընտրվի 1 օպերատոր, որը խմելու ջուր կմատակարարի երկրի ողջ տարածքում: Կարևոր է, որ նոր օպերատորից կպահանջվի ընդլայնել սպասարկման տարածքը` ներկայումս որևէ օպերատորի կողմից չսպասարկվող ավելի քան 500 համայնքներին ջուր մատակարարելու նպատակով:Այս միջոցառումների մասին 2016թ. ապրիլի 26-ին Հայաստանի ջրային ոլորտում ազգային քաղակականության երկխոսության տասնամյակի կապակցությամբ կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեն:
Օպերատորի հետ նախատեսվող պայմանագրում որոշ բնակավայրերի համար կարող են ներառվել նաև կեղտաջրերի ծառայութունների մատուցման պահանջ, ինչը ներկա օպերատորների համար չի կիրառվում: Չնայած քաղաքային բնակիչների համար ջրահեռացման բարելավված ծառայությունը հասնում է 96%-ի, այդուհանդերձ, Հայաստանում կեղտաջրերի մաքրում հիմնականում չի իրականացվում: Ներկայումս չորս միջազգային կազմակերպություններ և կոնսորցիումներ պայքարում են կառավարության հետ 15-ամյա պայմանագիր ստանալու համար:
Ապրիլի 26-ին կայացած Ազգային քաղաքականության երկխոսության 15-րդ հանդիպման ժամանակ ղեկավար հանձնախումբը ևս մեկ անգամ շեշտեց 2014թ.-ին ընդունած իր որոշումը` Միացյալ Ազգերի Կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերության Եվրոպայի գրասենյակի «Ջուր և առողջություն» արձանագրությունը Հայաստանի կողմից վավերացնելու անհրաժեշտությունը, որը Հայաստանը ստորագրել է դեռևս 1999թ-ին: Հայաստանն արդեն իրականացնում է արձանագրության կողմերի համար կիրառվող երկու առանցքային պարտավորություն` ջուր և առողջություն ոլորտում ազգային թիրախների սահմանում, ինչպես նաև յուրաքանչյուր երեք տարին մեկ ազգային հաշվետվության ներկայացում: Թիրախների պաշտոնական ընդունումը, ինչպես նաև արձանագրության վավերացումը կաջակցեն ազգային մակարդակի այն գերատեսչությունների աշխատանքների համակարգմանը և մոնիտորինգին, որոնք զբաղվում են որակյալ ջրամատակարարման մատչելիության ապահովման և ջրով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման հարցերով:
Եվրոպական միության ջրային նախաձեռության շրջանակներում Եվրպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունը 2006թ-ից սկսել են աջակցել Հայաստանում և Մոլդովայում ջրային ոլորտի շարունակական բարեփոխումներին: Ավելի ուշ համանման աշխատանքներ սկսվել են ևս յոթ այլ երկրներում:
Հավելյալ տեղեկություն առկա է հետևյալ կայք էջում. www.unece.org/env/water/npd
« վերադառնալ ցանկ