ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Խմելու ջրի ոլորտի զարգացման հեռանկարները ՋՏՊԿ-ի և KfW բանկի քննարկումների առարկա

10.04.2016 Խմելու ջրի ոլորտի զարգացման հեռանկարները  ՋՏՊԿ-ի և KfW բանկի քննարկումների առարկա

KfW բանկի պատվիրակությունը, մասնակցությամբ խմելու ջրի հայաստանյան ծրագրերի ղեկավար տիկին Ալերո Ագբողորոմանի, ջրային գլխավոր ինժեներ Թոմաս Վոլֆի և հայաստանյան գրասենյակի պատասխանատու Զառա Չատինյանի, ապրիլի 11-ին աշխատանքային այց կատարեց ՋՏՊԿ՝ կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի հետ քննարկելու բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրեր ընթացքը, խմելու ջրի ոլորտում մեկ վարձակալի ընտրության հետ կապված խնդիրները, բացահայտելու համագործակցության նոր ուղղություններ:


Հանդիպման օրակարգում ընդգրկված էին ջրային քաղաքականության, ինստիտուցիոնալ, ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, այդ թվում՝


- սպասարկման տարածքից դուրս մնացած 560 գյուղերում ներդրվելիք դրամաշնորհային ծրագրի ընթացքը: Այս հարցում կողմերը համաձայնություն ձեռք բերեցին չսպասել տեխնիկակական բոլոր առաջադրանքների պատրաստման համար հայտարարված մրցույթի վերջնական արդյունքներին, այլ առաջ գնալ ըստ փուլերի՝ դրանով իսկ տնտեսելով ներդրումների համար հատկացված ժամանակահատվածը:


- KfW բանկը, կարևորելով իր կողմից կատարված ներդրումները, բնականաբար շահագրգռված է դրանց շարունակականության ապահովման խնդիրներով: Այդ նպատակով բանկը խնդրում է կոմիտեին տալ տեղեկատվություն հատկապես 2 խնդրիների վերաբերյալ.


ա) ինչպե՞ս են շարունակվելու ներդրումային ծրագրերը, ի՞նչ կառույցների միջոցով,


բ) ինչպե՞ս է իրականացվելու մեկ օպերատորի պայմանագրի կառավարման աշխատանքները, որպեսզի պահպանվի հաշվետվողականությունը, շարունակական աուդիտը, ապահովվի ներդրումների արդյունավետությունը:


Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ներկայացրեց այդ ուղղությամբ վարվող պետական քաղաքականությունը և հավաստիացրեց, որ նոր մոտեցումները միտված են առավել տեսանելի արդյունքների ձեռքբերման:


Առանձին քննարկման առարկա դարձավ կոմիտեի կազմում նոր՝ գուքի կառավարման վարչություն ստեղծելու հարցը: Այս պարագայում կոմիտեին աջակցում են ինչպես KfW բանկը, այնպես և Ասիական Զարգացման Բանկը: Կոմիտեի նախագահի կողմից խնդիր դրվեց փոխադարձաբար համաձայնեցնելու գործողությունները՝ աջակցության ձևերն ու միջոցները ընտրելիս կրկնություններից խուսափելու համար:


Բանկն իր գոհունակությունը հայտնեց համայնքային զարգացման II փուլի ծրագրի արդյունքների վերաբերյալ՝ կարևորելով տնտեսված գումարների արդյունավետ օգտագործումը:


Կողմերը քննարկեցին նաև համագործակցության նոր ուղղություններ, համաձայնություն ձեռք բերեցին աշնանը կայանալիք հայ-գերմանական հանդիպման օրակարգի որոշ հարցերի վերաբերյալ:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ