ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը» մտնում է իրականացման փուլ

05.04.2016 «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը» մտնում է իրականացման փուլ

Ջրային տնտեսության պետական կոմիտեն և Եվրասիական Զարգացման Բանկը ավարտում են «Ոռոգման համակարգերի արդիականացում» վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքները, և ծրագիրը մտնում է իրականացման փուլ:


Առաջին փուլի աշխատանքների ամփոփման և ծրագրի ներդրման աշխատանքների պլանավորման հետ կապված խնդիրների քննարկմանն էր նվիրված ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեում կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի աշխատանքային հանդիպումը բանկի պատվիրակության հետ: Բանկի պատվիրակության կազմում էին բանկի հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի ղեկավար Արտակ Ազիզյանը, բանկի երևանյան ներկայացուցչության տնօրենի տեղակալ Արմեն Պողոսյանը, բանկի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Օլգա Սանիևակը:


Կողմերը գոհունակություն արտահայտեցին ծրագրի նախապատրաստական փուլի աշխատանքների վերաբերյալ, նշեցին, որ վարկային պայմանագիրը ստացել է ՀՀ սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը և գտնվում է ԱԺ-ի հաստատման փուլում: Նկատի ունենալով ծրագրի հրատապությունն ու արդիականությունը՝ անհրաժեշտ է նախաձեռնել ծրագրի դիզայնի և գնումների պլանի հաստատման աշխատանքները:


Ծրագիրն ունի 4 բաղադրիչ՝
- մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս համակարգով,
- մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում,
- ՋՕԸ-երի ներտնտեսային ոռոգման ցանցերի արդիականացում,
- ՋՕԸ-երի ինստիտուցիոնալ զարգացում:


Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կընդլայնվեն ոռոգվող տարածքները, մեխանիկական ոռոգումից անցում կկատարվի ինքնահոսի, կվերականգնվի ներքին ցանցը:


Ծրագրի շահառուները կլինեն Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի շուրջ 97 համայնքների հողօգտագործողներ:

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ