ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Կոմիտեի նախագահն ընդունել է «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչներին

16.03.2016 Կոմիտեի նախագահն ընդունել է «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչներին

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչներ, գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Մարիկա Գերակիին և միջազգային կապերի գծով հայաստանյան ծրագրերի պատասխանատու պարոն Ֆրանսուա Լա Ֆորեին: Հիշեցնում ենք, որ «Վեոլիա» ընկերությունը «Երևան Ջուր» կազմակերպության միջոցով իրականացնում է Երևան և Եղվարդ քաղաքների ու մայրաքաղաքամերձ 29 գյուղական համայնքների ջրամատակարարում և ջրահեռացում:

 

Ընկերությունը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում հայտարարված մեկ վարձակալի ընտրության մրցույթը, առավել հաճախակի է դարձրել իր այցելությունները Հայաստան թե ընթացիկ աշխատանքների որակի վերահսկման և թե ապագա մրցույթի նախապատրաստման հետ կապված:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հատկապես վարձակալության տրվելիք գույքի հետ կապված հարցերը: Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը կարևորել է և հյուրերի ուշադրությունը հրավիրել գույքի կառավարման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականության վրա, որ գույքը, որպես պետական սեփականություն, շարունակաբար լինելու է պետության ուշադրության կենտրոնում թե՛ ներդրումներ կատարելու և թե՛ արդյունավետ շահագործելու առումով:

 

Ա. Հարությունյանը միաժամանակ ֆրանսիական կողմի ուշադրությունը հրավիրել է այն խնդիրների վրա, որոնք կարևորվում են մրցույթի արդյունքում: Այն է՝ նոր գործընթացները լրացուցիչ բեռ չպիտի ավելացնեն ջրօգտագործողների վրա, շահագործումը, կապիտալ ծախսերը, ներդրումները պետք է պլանավորվեն և իրականացվեն գույքի արդիականացման, սպասարկման տարածքի ընդլայնման, շահառուների կարիքների բարելավման նպատակով, պետք է էականորեն բարելավվի ջրամատակարարման որակը:

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ