Կայացավ ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N 15/1 ծածկագրով նախաորակավորման ընթացակարգի մրցույթի արդյունքների ամփոփման գնահատող հանձնաժողովի նիստը
02.03.2016Այսօր ժամը 16.00-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեում կայացավ ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N 15/1 ծածկագրով նախաորակավորման ընթացակարգի մրցույթի արդյունքների ամփոփման նիստը՝ գնահատող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի նախագահությամբ:
Սույն մրցույթի նպատակն է գնահատել մրցույթին դիմած կազմակերպություններին խմելու ջրի ոլորտում առաջիկայում իրականացվելիք մեկ վարձակալի ընտրության մրցույթին մասնակցության հայտահրավեր տրամադրելու առումով:
Հանձնաժողովի քարտուղար Ա. Մնացականյանը հանձնաժողովին ներկայացրեց գնահատման արդյունքները: Գնահատումները կատարվել են համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի:
Ըստ հանձնաժողովի անդամների անհատական գնահատման արդյունքների՝ նախաորակավորմանը հայտած 4 մասնակիցների կողմից ներկայացված հայտերը բավարարում են նախաորակավորման հայտարարության պահանջներին: Գնահատման արդյունքներն ամփոփեց հաձնաժողովի նախագահ Ա. Հարությունյանը:
Հանձնաժողովը, հիմք ընդունելով նախաորակավորման հայտարարության պահանջները, որոշեց գնահատող հանձնաժողովի կողմից նախաորակավորված մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը ներկայացնել բավարար գնահատված մասնակիցների ցանկը՝ հետևյալ կազմով՝
«ՍԱՈՒՐ ՍԱՍ»,
«Վեոլա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ԿԲԸ,
«Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ, դեկոն ինտերնացիոնալ ՋիԷմբի Էյշ, Կոնսուլակվա Համբուրգ եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ և Եվրավասել Աուֆբեղայթունգսունդ Էնթզորգունգս ՋիԷմբիԷյչ Կոնսորցիում,
«ԱԿԵԱ ՍպԱ» ընկերություն:
Նիստի ընթացքում հանձնաժողովը հրապարակեց նաև Անցումային խորհրդատուի (FICHTNER) պաշտոնական կարծիքը, որը նույնպես բավարար է գնահատել նախաորակավորման ընթացակարգի 4 մասնակիցների հայտերը:
Նիստի ավարտին հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստի անցկացման օրն ու ժամը, որը կկայանա բավարար գնահատված մասնակիցների ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
« վերադառնալ ցանկ