ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Համաշխարհային Բանկի հետ քննարկվել են ոռոգման ոլորտի ծրագրերը

24.02.2016 Համաշխարհային Բանկի հետ քննարկվել են ոռոգման ոլորտի ծրագրերը

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ս/թ փետրվարի 24-ին ընդունել է Համաշխարհային Բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մերսի Տեմբոնի, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլի, ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսանդր Հովհաննիսյանի մասնակցությամբ:


ՀԲ պատվիրակության այցի նպատակն է ՋՏՊԿ-ի հետ քննարկել ընթացքի մեջ գտնվող ծրագրերի հետ կապված խնդիրները, ինչպես նաև ակնկալել հայկական կողմի առաջարկություններն ու ծրագրային մոտեցումները՝ ՀԲ-ի հետ առաջիկայում համագործակցելու վերաբերյալ: Ներկայումս ՀԲ ներդրմամբ իրականացվում է «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը»: Ծրագիրն ունի 3 խոշոր բաղադրիչներ.


1. Ջրհան կայանների հեռացնող ջրանցքների վերականգնում,
2. Անցում մեխանիկական ոռոգումից ինքնահոս ոռոգման,
3. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում:


ՀԲ–ը արդյունավետ է համարում մինչև օրս կատարված աշխատանքը: Միաժամանակ ցանկանում է ստանալ հավաստիացումներ, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի վերաբերյալ նույնպես կոմիտեն և ոռոգման ԾԻԳ ՊՀ-ը ազգաբնակչության հետ կկատարեն բավարար աշխատանք՝ կողմերի միջև վերջնական համաձայնություն ձեռք բերելու նպատակով:


Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ՀԲ-ի ծրագրերը գնահատեց ոռոգման համակարգի ուղղությամբ երկրի կողմից որդեգրած ռազմավարության շրջանակներում, կարևորեց ներդրումները թե′ սոցիալական և թե′ ֆինանսական կայունության առումով: Որպես լավագույն օրինակ կողմերը վկայակոչեցին Մեղրու տարածաշրջանում իրականացված ինքնահոս համակարգի կառուցման աշխատանքները, որի շնորհիվ 18 պոմպակայաններից 15-ը հանվել են շահագործումից՝ մեխանիկական ջրամատակարարումը փոխարինելով ինքնահոս համակարգով:
Կողմերը անդրադարձան նաև եռակողմ՝ ՋՏՊԿ-ՀԲ-Եվրասիական Զարգացման Բանկ համագործակցությանը:


Կոմիտեի նախագահն իր հերթին ևս մեկ անգամ կարևորեց երկրում միասնական, իր բոլոր բաղադրիչներով՝ մակերևութային ջրերով, ջրամբարներով, խորքային հորերով, հեռացնող ջրանցքներով, ներքին ցանցերով փոխկապակցված և փոխլրացվող ոռոգման համակարգ ունենալու անհրաժեշտությունը:

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ