ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Խմելու ջրի վարձակալի նախաորակավորման մրցույթը բացված է

22.02.2016 Խմելու ջրի վարձակալի նախաորակավորման մրցույթը բացված է

Փետրվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N 15/1 ծածկագրով նախաորակավորման ընթացակարգի (մրցակցային երկխոսության) բացման նիստը:


Ինչպես հայտնի է՝ ներկայումս խմելու ջրի ոլորտում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ են մատուցում 5 մասնագիտացված ընկերություններ` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ - ները:


Որպես մրցույթի կողմ՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն ստեղծել է նախաորակավորման մրցույթի գնահատող հանձնաժողով՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի նախագահությամբ:


Այսօր ժամը 10.30-ին ավարտվեց հայտերի ներկայացման ժամկետը և հանձնաժողովը բացեց հայտերն ու կատարեց ներկայացված փաստաթղթերի գրանցում:


Մրցույթին հայտեր էին ներկայացրել «ՍԱՈՒՐ ՍԱՍ», «Վեոլա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ԿԲԸ, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ, Դեկոն ինտերնացիոնալ, ՋիԷմբի Էյջ, Կոնսուլակվա Համբուրգ եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ և Եվրավասել Աուֆբեղայթունգսունդ Էնթզորգունգս ՋիԷմբիԷյչ»  կոնսորցիումը  և  «ԱԿԵԱ ՍպԱ» ընկերությունները:


Հանձնաժողովը ստուգեց ներկայացված փաստաթղթերն ու արձանագրեց դրանց ամբողջականությունը:

Բացման արարողությանը մասնակցում էին նաև հայտատու ընկերությունների ներկայացուցիչներ:


Գնահատող հանձնաժողովի խնդիրն է առաջիկա շաբաթվա ընթացքում կատարել ընկերությունների՝ մրցույթին համապատասխանության գնահատում և հայտողների կազմը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ