ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Աշատանքային հանդիպում գերմանական KfW բանկի հետ

08.02.2016 Աշատանքային հանդիպում գերմանական KfW բանկի հետ

Փետրվարի 8-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել KfW բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքային ենթակառուցվածքներ II փուլ 2» ծրագրի ժամկետի երկարացման և ներդրումային ուղղությունների ճշտման, ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս մնացած 570 գյուղերի ջրամատակարարման խնդիրների, կոմիտեի համակարգում գույքի կառավարման և ներդրումների իրականացման գործակալություն ստեղծելու, ջրամատակարար ընկերություններում անկախ աուդիտի աուդիտորական ծառայության արդյունքներին առնվող մի շարք հարցեր: Կոմիտեի նախագահն իր շահագրգռվածությունն է հայտնել հատկապես սպասարկման տարածքից դուրս մնացած համայնքների ջրամատակարարման ծրագրի շուտափույթ մեկնարկի և արդյունավետ իրականացման վերաբերյալ: Կողմերը անդրադարձել են նաև առաջիկայում ՊՄԳ շրջանակներում իրականացվելիք վարձակալի ընտրության մրցույթին, KfW բանկի կողմից ակնկալվող աջակցության խնդիրներին, ջրային ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերին: Քննարկված մյուս հարցերի շուրջ ևս գրաֆիկների ու գործողությունների ժամկետների ճշգրտում է արվել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել ծրագրերի ժամկետների պահպանման, արդյունքների ապահովման մեխանիզմների ուղղությամբ:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ