ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Խմելու ջրի ոլորտում 2015 թվականի հաշվետվություն

28.12.2015 Խմելու ջրի ոլորտում 2015 թվականի հաշվետվություն

2015թ-ին մեկնարկել է խմելու ջրի ոլորտում մեկ վարձակալի ընտրության գործընթացը: «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն նախաորակավորման հայտարարությունը դեկտեմբերի 15-ին տեղադրվել է Գնումների աջակցման կենտրոնի և Ջրային տնտեսության պետական կոմիտեի կայքերում, ինչպես նաև՝ եվրոպական մեկ կայքում: Նախաորակավորման հայտերի բացման օր է նշանակված 2016 թվականի հունվարի 21-ը, ժամը 10.30: Նախաորակավորման ընթացքում կազմվելու է մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող ընկերությունների կարճ ցուցակ, որոնք 2016թ. մարտի սկզբին ուղարկվելու են մասնակցության հայտահրավերները (մրցութային փաթեթ): Նախատեսվում է մրցույթն ավարտել 2016թ. մայիսին, պայմանագիրը հաղթող կազմակերպության հետ կնքել 2016թ. սեպտեմբերին, սեպտեմբեր-դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում նոր վարձակալին հանձնել վարձակալության տրվող գույքը: Նոր վարձակալն իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը կանցնի 2017 թ. հունվարի 1-ից:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ