Երկօրյա քննարկում ջրային ոլորտի կարգավորման վերաբերյալ
15.12.2015ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բնապահպանական հարցերի քարտուղարության ներկայացուցիչ Տատյանա Եֆիմովային և ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Ազգային քաղաքականության երկխոսությունների տարածաշրջանային համակարգող Փիփ Մարդիստին, ովքեր Հայաստանում ջրօգտագործման, ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի 14-րդ հանդիպման կազմակերպիչներից են:
Այսօր ավարտված խորհրդակցությանը քննարկվել են են Հայաստանում փոքր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման և ջրի ու ջրահեռացման հավասարաչափ մատչելիության գնահատման վերաբերյալ մի շարք հարցեր:
Կոմիտեի նախագահը, լսելով միջազգային գործընկերների կարծիքները հանդիպման կարևորության մասին, կարծիքների ազատ փոխանակման, մարդկանց հետաքրքրվածության վերաբերյալ, հավելել է, որ ցանկացած երկխոսություն՝ անկախ ձևաչափից խրախուսելի և ընդունելի է Կոմիտեի համար: Արամ Հարությունյանը փաստել է նաև, որ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացվածությունն առավել առարկայական և գործնական հարթություն է տեղափոխել երկօրյա քննարկումները, ինչի արդյունքում Կոմիտեն ունենալու է կողմնորոշիչ և ամբողջական պատկեր հետագա գործողությունները ծրագրելու համար:
Անդրադառնալով խորհրդակցությանը հետագայում հաջորդելիք համատեղ գործողություններին, ինչպես նաև 2016-ին կազմվելիք 4 ամյա աշխատանքային ծրագրին՝ միջազգային փորձագետները նշել են, որ տպավորված են նման ընդլայնված կազմով քննարկումներից, ինչի արդյունքում հաջողվել է մեկ ընդհանրական գործընթացի շուրջ համախմբել տարբեր բևեռների, ինչը նախնական ծրագրի պլանավորման լուրջ խթան և անհրաժեշտ կողմնացույց է:
Կողմերը քննարկել են նաև առաջիկայում համատեղ անելիքների առաջնահերթությունները՝ վերահաստատելով միասնական, կոնստրուկտիվ աշխատելու պատրաստակամությունը:
« վերադառնալ ցանկ