ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Քննարկվել են մեկ օպերատորի անցման մրցույթին առնչվող հարցեր

02.12.2015 Քննարկվել են մեկ օպերատորի անցման մրցույթին առնչվող հարցեր

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է «Հայաստանի ջրային ներդրումային ծրագիր. ՊՄԳ (պետական-մասնավոր գործընկերություն). Անցումային խորհրդատու» Fichtner Gm & Co KG ընկերության պատվիրակությանը:

 

Պատվիրակության հերթական այցին քննարկվել են մեկ օպերատորի անցման մրցույթի նախաորակավորման գործողությունների ժամանակացույցին վերաբերող ժամկետային և բովանդակային հարցեր:


Մասնավորապես անդրադարձել են մրցութային առաջարկների ներկայացման հրավերի մշակմանը, մրցութային գործընթացների կառավարմանն առնչվող որոշ հարցերի, այդ թվում անցումային գործընթացի ամփոփ նկարագրին:


Երկուստեք անդրադարձ է եղել Fichtner կազմակերպության աջակցությամբ ՋՏՊԿ-ի կողմից արդեն իսկ պատրաստված մրցույթի նախաորակավորման փաթեթին: Արձանագրվել է, որ շուտով հայտարարվելու է նախաորակավորման մրցույթը:


Կողմերը կարևորել են վարձակալի հետ կնքվելիք պայմանագրում առավել բարելավել հիմնական կատարողական ցուցանիշները՝ ջրամատակարարման շարունակականությունը, էլեկտրաեներգիայի ծախսը մեկ միավոր ջրի արտադրության վրա, ջրի որակը և չհաշվառված ջուրը:


Աշխատանքային հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել օպերատիվ, ամենօրյա փոխադարձ կապի ու աշխատանքի շնորհիվ ապահովել անհրաժեշտ զարգացումները:


Հիշեցնենք, որ ոլորտում պետական-մասնավոր գործընկերության խորացմանն ուղղված ռազմավարության արդյունքում սահմանվել է, որ հանրապետությունում գործող 5 ջրամատակարար ընկերությունների կողմից օգտագործվող ջրային համակարգերը 2017թ. հունվարի 1-ից նախատեսված է վարձակալությամբ փոխանցել մեկ կառավարչի` մեկ միասնական սակագնով և 15 տարի ժամկետով:


Խմելու ջրի ոլորտի բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ապահովել կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարում, անխափան ջրահեռացում, հիդրոտեխնիկական կառուցվածքների արդիականացում, ջրի արդյունավետ օգտագործում, բնապահպանական խնդիրների լուծում:

 

«Հայաստանի ջրային ներդրումային ծրագիր. ՊՄԳ (պետական - մասնավոր գործընկերություն). Անցումային խորհրդատու» ծրագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի օգոստոսի 3-ից՝ ՋՏՊԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ