ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հանդիպում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակության հետ

23.11.2015 Հանդիպում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակության հետ

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավում» ծրագրի միջանկյալ հաշվետվությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով նոյեմբերի 23-ին ընդունել է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակությանը:

 

Ողջունելով հյուրերին՝ Կոմիտեի նախագահը արդյունավետ է գնահատել մինչ օրս իրականացված համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ աշխատանքներն ընթանում են ծրագրվածին համաձայն և ընթացքում ծագած բոլոր խնդիրներն ու բարձրածված հարցերն անհապաղ լուծում են ստանում:


Անդրադառնալով հոկտեմբեր ամսին Եղվարդի ջրամբարի կառուցման նպատակով իրականացված հանրային լսումների արդյունքներին՝ Արամ Հարությունյանը կարևորել է հանրային հատվածի դժգոհությունների և մտահոգությունների բացակայությունը՝ այն համարելով բնապահպանական անհրաժեշտ ցուցիչ:


Հյուրերին ներկայացնելով կառուցվելիք երեք՝ Վեդիի, Կապսի և Եղվարդի ջրամբարների առաջնահերթությունները՝ Կոմիտեի նախագահը հատկապես առանձնացրել է Եղվարդի ջրամբարն իր մեծությամբ և դիրքի շահեկան առավելությամբ: «Եղվարդի ջրամբարի կարևոր առանձնահատկությունն իր դիրքն է, քանի որ ջրի հոսքն ու ջրամատակարարումն իրականանալու են ինքնահոս եղանակով, ինչը հոսանքի լուրջ տնտեսում է ենթադրում, որն էլ իր հերթին դրական է անդրադառնալու գյուղմթերքի ինքնարժեքին»,- նշել է Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ ջրամբարի կառուցումը թուլացնելու է Սևանա լճից կախվածությունն ու լճից վերցվող ջրի տնտեսումը՝ տարեկան 50 մլն խ/մ-ով:


Այս ջրամբարի կառուցմամբ նախատեսվում է վարարումների և տեղումների շնորհիվ տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում, ոռոգվող հողատարածքների ավելացում շուրջ 3000 հա-պոմպային, մեխանիկական ոռոգման ծախսերի կրճատում, ջրամբարի սպասարկման տարածքում անցում ինքնահոս ոռոգման: Ինչ վերաբերում է ջրի տեղափոխման արդյունավետությանը, ապա նախատեսվում է այն բարձրացնել 50 %-ով:
Հանդիպմանը քննարկվել են Ջրամբարի տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրությունն իրականացնող աշխատանքային թիմի ընթացիկ գործունեությունը:


Կողմերն անդրադարձել են նաև JICA-ի կողմից առաջիկայում ներկայացվելիք միջանկյալ հաշվետվությանն առնչվող որոշ տեխնիկական մանրամասների, ինչպես նաև ջրամբարի կառուցման փորձագիտական հիմնավորումների անհրաժեշտությանը՝ ինչը ներառելու է արտակարգ իրավիճակների հակաճգնաժամային ծրագրեր:


Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը, կոմիտեի նախագահի խորհրդական Վիկտոր Մարտիրոսյանը:


Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության պատվիրակության կազմում էին Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրենի օգնականներ, Հայաստանի պատասխանատու, Ակիկո Վակուինև Շոտարո Օնոն:

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ