ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Գույքի կառավարման որակների բարելավումը առաջնահերթ խնդիր

03.11.2015 Գույքի կառավարման  որակների  բարելավումը  առաջնահերթ  խնդիր

ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ ս/թ նոյեմբերի 3-ին ՋՏՊԿ-ում հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն՝ մասնակցությամբ Ասիական Զարգացման Բանկի և Կոմիտեի՝ գույքի համար պատասխանատու մասնագետների: Աշխատանքային հանդիպման թեման ԱԶԲ-ի կողմից իրականացված «Ջրային տնտեսության ոլորտի (ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մասով) ակտիվների ռեգիստրի ներդրման հայեցակարգ» ուսումնասիրության շրջանակում կատարված առաջարկների ու գույքի հաշվառման նպատակով համակարգում ներդրված ծրագրի արդյունքների վերլուծությունն ու քննարկումն էր: Այս նախաձեռնությունն ուղղակիորեն կապված է «Պետություն – մասնավոր գործընկերություն» գործընթացի շրջանակներում 2016 թվականին իրականացվելիք խմելու ջրի ոլորտում ջրամատակարարման և ջրահեռացման մեկ վարձակալի ընտրության հետ: ՊՄԳ պայմանագրով ապագա վարձակալին 15 տարի ժամկետով շահագործման է տրվելու այսօր գործող ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքը: Կոմիտեն, որպես գույքի կառավրիչ, պետք է սեղմ ժամկետում իրականացնի մի շարք գործողություններ, այդ թվում.


- «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող գույքերի հաշվառման ապահովում:

- Միջազգային խորհրդատվական կազմակերպության միջոցով գույքի հաշվառման միավորների խոշորացում, վերագնահատում, անձնագրերի պատրաստում:

- Վերագնահատված գույքի կադաստրային գրանցում:

- Գույքի վարձակալության պայմանագրի պատրաստում և գույքի հանձնում վարձակալության:

- Գույքի հետագա կառավարման, գույքի վարձակալության պայմանագրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ՋՏՊԿ-ի կարողությունների զարգացում:


Ասիական Զարգացման Բանկի մասնագետները ներկայացրեցին ուսումնասիրության արդյունքները, ներդրված մեխանիզմներն ու առկա բացերը: Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյան առանձնացրեց ու կարևորեց խնդիրների 3 խումբ:


- Գույքի հետ կապված քանակական տվյալների հավաքագրում, բնութագրերի կազմում, որոնք պետք է ներառվեն 1 վարձակալի մրցութային փաթեթում, որպես մրցութային պայման:

Կոմիտեի նախագահի կողմից սա գնահատվեց որպես առաջնային ու հրատապ խնդիր:

- Գույքի հաշվառման, վերագնահատման, գրանցման, պետական ռեգիստրի վարման աշխատանքների իրականացում:

Սա համընկնում է միջազգային փորձագետի աշխատանքի հետ և պետք է ավարտվի մինչև 2016 թվականի օգոստոս:

- Գույքի շահագործման, գույքի ներդրումային քաղաքականության մշակման, ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներ:


Այս նպատակով Կոմիտեն նախաձեռնել է կառուցվածքային ու գործառութային փոփոխություններ, որոնք, ամենայն հավանականության, կավարտվեն 2016-ի վերջին:


Ա. Հարությունյանը հանձնարարեց Կոմիտեի պատասխանատու աշխատակիցներին արդեն իսկ ճշտել նոյեմբերի կեսերին Հայաստան ժամանող գույքի գրանցման միջազգային խորհրդատուի և ՊՄԳ մրցույթի համար պատասխանատու «Ֆիխտներ» կազմակերպության հետ հատկապես առաջին փուլի աշխատանքներին ներկայացվող պահանջներն ու հնարավորինս արագ ջրամատակարար ընկերություններից հավաքագրել գույքի վերաբերյալ տեղեկատվությունը, կազմել առկա գույքի ժամանակավոր կադաստր՝ ապահովելու համար ՊՄԳ մրցութային պահանջները և ստեղծելու բավարար հիմքեր հետագա արդյունավետ զարգացումների համար:

 

 


Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ