Քաղաքականության մատրիցայի քննարկում Ասիական Զարգացման Բանկի հետ
22.10.2015«Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր-փուլ 2» քաղաքականության մատրիցայում ներառված ոլորտային գործողությունների քննարկման ու ճշգրտման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը Կոմիտեում ընդունել է Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը՝ բանկի գլխավոր տնտեսագետ Մեթյու Հոջ-Կոպայի, ծրագրերի մասնագետ, տնտեսագետ Բոբուր Գաֆուրովի, բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Արսեն Կարապետյանի և Վահե Հովհաննիսյանի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում պատվիրակությունը կոնկրետացավ «Ենթակառուցվածքների սատարման ծրագրի» քաղաքականության երկրորդ փուլի մատրիցայում Ջրային տնտեսության պետական կոմիտեին վերաբերող խնդիրների վրա: Քննարկման նյութ դարձան քաղաքականության երկրորդ փուլի մատրիցայում Ջրային տնտեսության պետական կոմիտեին հասցեագրված հետևյալ գործողությունները.
1. Ոլորտային կառավարման բարելավված համակարգերը, որով նախատեսվում է բարելավել ակտիվների կառավարման հմտությունները և ինստիտուցիոնալ կարողությունները:
2. Հզորացնել մշտադիտական համակարգերը՝ սահմանել կատարողական հիմնական ցուցանիշները և մշակել մեխանիզմներ ներքին աուդիտի գործունեության ինքնուրույնությունը հզորացնելու նպատակով:
Կողմերը բոլոր հարցերի շուրջ ձեռք բերեցին փոխադարձ համաձայնություններ՝ հետապնդելով մասնագիտական և գործառութային կարողությունների կատարելագործման ու հզորացման նպատակ:
Ջրային տնտեսության պետական կոմիտե
« վերադառնալ ցանկ