ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն արժանացել է «Հանրային ծառայության ոլորտում տարվա պետական կառավարման մարմին» անվանակոչմանը

20.10.2015

 

 

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն բաղկացած է խմելու և ոռոգման ջրամատակարարման, մելիորացիայի և Որոտան-Արփա-Սևան թունելների համակարգերից: Համակարգում աշխատում է ավելի քան 7000 մարդ։ Ոլորտն ապահովում է հանրապետության համախառն ներքին արդյունքի շուրջ 1%-ը: Խմելու ջրի ոլորտում համակարգի կազմակերպությունները սպասարկում են շուրջ 700 հազ. բաժանորդների, իսկ ոռոգման ոլորտում՝ շուրջ 200 հազ. գյուղացիական տնտեսությունների:

  

Ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգմամբ իրականացված աշխատանքների արդյունքում զգալի չափով բարձրացել է ջրի և բաժանորդներին մատուցվող ծառայությունների հուսալիությունը և որակը, էականորեն աճել են ջրամատակարարման տևողությունները, բարելավվել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական վիճակն ու կառավարման մակարդակը, ապահովվել է անվտանգ, անխափան և շարունակական ջրամատակարարմումը, ջրամբարաշինական ծրագրերի և նոր համակարգերի կառուցման ուղղությամբ իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Հետագա տարիների համար կարևորվում են՝ ջրամատակարարման միջին տևողության հետևողական ավելացումը, կորուստների կրճատումը, ջրային համակարգերի կառուցումը, կառավարման բարեփոխումների խորացումը, ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը, սակավաջուր տարածքներում ջրամատակարարման կազմակերպումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ հաշվառման համակարգի կատարելագործումը և վերահսկողությունը:

  

Հասարակությանը բարձրորակ ծառայությունների մատուցումը միշտ եղել և մնում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջնահերթ ծրագրերի իրականացման գերնպատակ:

 

 

ՖՈՏՈԴԱՐԱՆ

 

  

Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ