ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Եվրոպական Ներդրումային Բանկը կֆինանսավորի Պետական և Մասնավոր Գործընկերության ՊՄԳ «Գույքի վերագնահատման ու գրանցման» խորհրդատվական ծառայությունները

14.10.2015 Եվրոպական Ներդրումային Բանկը կֆինանսավորի Պետական և Մասնավոր Գործընկերության ՊՄԳ «Գույքի վերագնահատման ու գրանցման» խորհրդատվական ծառայությունները

Ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջնային խնդիրներից է Պետական և Մասնավոր Գործընկերության (ՊՄԳ) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի ոլորտում մեկ օպերատորի ընտրության գործընթացի ապահովումը: Այդ նպատակով կոմիտեն աշխատում է եվրոպական մի շարք բանկերի հետ, որոնք դրամաշնորհային ծրագրերով ֆինանսավորում են «Անցումային խորհրդատուի», «Տեխնիկական աուդիտի», «Գույքի վերագնահատման և գրանցման»խորհրդատվական ծառայությունները: «Անցումաին խորհրդատուն» («Ֆիխտներ») և  «Տեխնիկական աուդիտի»խորհրդատուն («Ռամբոլ») արդեն իսկ աշխատում են: Գործընթացի ամբողջականացման  և մրցութաին  փաթեթի պատրաստման համար խիստ հրատապ է  ապագա օպերատորին վարձակալության տրվող գույքի վերագնահատումն ու կադաստրային գրանցումը:  Այս գործողությունն իրականացվում է Եվրոպական Ներդրումային Բանկի ֆինասավորմամբ, որի պատվիրակության հետ ս/թ հոկտեմբերի 15-ին աշխատանքային հանդիպում ունեցավ ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԵՆԲ-ի վարկային ծրագրերի պատասխանատու Ա. Բախտամյանը, բանկի գնումների մասնագետ Մ. Մաստրոգեորգոպուլոսը:

 

Բանկի և կոմիտեի միջև ընթացող բանակցություններն ու քննարկումները տվեցին իրենց ցանկալի արդյունքը: Բանկը հայտարարել էր խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցույթ, կատարել է հայտերի գնահատումը, և արդեն իսկ հայտնի է ապագա խորհրդատուն: Այդ կազմակերպության հետ  սկսվել են պայմանագրի շուրջ բանակցությունները,  բանը  կոմիտեի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացրել խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը և խորհրդատուի տեխնիկական առաջադրանքը:

 

Առաքելության նպատակն էր կոմիտեի հետ քննարկել պամանագրի հետագա իրականացման ժամանակացույցը, գործողությունների հաջորդականությունը, աշխատանքները կազմակերպել այնպես, որ գույքի գրանցման հետ կապված գործընթացները չխոչընդոտեն և չուշացնեն  մեկ օպերատորի մրցույթին:

 

Կողմերը քննարկեցին  ՋՏՊԿ-ի կողմից ցուցադրվելիք օժանդակության հետ կապված հարցերը:  Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը նպատակահարմար գտավ կոմիտեի կողմից պայմանագրի նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ստանալուց հետո ունենալ ևս մեկ աշխատանքային հանդիպում, ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քալերը՝ խորհրդատուի աշխատանքային մեկնարկը հնարավորինց շուտ սկսելու նպատակով:

 

 

 

Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ