ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ծրագրերի գնահատման առաքելությունների արդյունքների քննարկում Ջրային տնտեսության պետական կոմիտեում

13.10.2015 Ծրագրերի գնահատման առաքելությունների արդյունքների քննարկում Ջրային տնտեսության պետական կոմիտեում

ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը 2015 թ. հոկտեմբերի 14-ին ՋՏՊԿ-ում երկրորդ աշխատանքային հանդիպումն ունեցավ KfW գերմանական բանկի ֆինասավորմամբ խմելու ջրի ոլորտում իրականացված ծրագրերի գնահատման առաքելությամբ Հայաստանում գտնվող KfW բանկի 2 պատվիրակությունների հետ:


Առաջին պատվիրակությունը գլխավորում է տիկին Տատյանա Բրունսը, որի նպատակն է գնահատել «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում (Արմավիրի մարզ) իրականացված «Համանքային ենթակառուցվածքներ I» ծրագրի արդյունավետությունը ծրագրի ավարտից 5 տարի անց: Նշված ծրագիրն իրականացվել է «Նոր Ակունք» ՓԲԸ միջոցով, 2002-2009 թթ.: Ծրագրում ընդգրկվել են Արմավիր և Մեծամոր քաղաքները և 10 գյուղական համայնքներ: Բանկի անկախ փորձագետների կողմից գնահատումը հնարավորություն տվեց բացահայտել կատարված ներդրումների արդյունավետությունը, ծրագրի շարունակականությունը ծրագրի ավարտից 5 տարի հետո, վեր հանել թերություններն ու բացերը, ճշտել կարիքները: Այս տարածքում հիմնական խնդիրը կապված է մեխանիկական ջրամատակարարման, ինչպես նաև ջրի որակի հետ: Քննարկման արդյունքում արձանագրվեց ևս մեկ խնդիր: Աղակալած հողերի միջավայրում մետաղական խողովակաշարերը ենթակա չեն երկար շահագործման: Բանկի խորհրդատվությունն է հատկապես նման տարածքներում օգտագործել պոլիէթիլենայի խողովակներ՝ խուսափելու համար ջրագծերի վաղաժամկետ վերանորոգման ռիսկերից: Բանկը միաժամանակ առաջարկում է գտնել առավել որակյալ ջրաղբյուրներ և հնարավորինս կրճատել մեխանիկական ջրամատակարարման ծավալները, կրճատել ջրակորուստները՝ որպես ջրի սակագնի վրա հիմնական ազդեցություն ունեցող գործոնների:


Երկրորդ առաքելության նպատակն էր «Համանքային ենթակառուցվածքներ II» ծրագրի անկախ գնահատումը: Ծրագիրն իրականացվել է Լոռիում (Վանաձոր քաղաք և 3 գյուղական համայնքներ), Շիրակում (Գյումրի, Մարալիկ քաղաքներ և Ազատան, Ախուրյան համայնքներ): Գնահատման համար բանկը վարձել է անկախ փորձագետ Ստեֆան Մեշկեին, որը պետք է ՋՏՊԿ ներկայացնի նաև գահատման արդյունքների նախնական արձանագրություն:


Փորձագետը գոհունակություն հայտնեց ծրագրերի ընդհանուր արդյունքների վերաբերալ, ներկայացրեց ազգաբնակաչության հետ ունեցած իր հանդիպումների արդյունքները, հիմնական ձեռքբերում դիտարկեց շուրջօրյա ջրամատակարարումը:


Միաժամանակ կոմիտեի ուշադրությունը հրավիրեց այն խնդիրների վրա, որոնք ջրակորուստների և ջրի սակագնի վրա մեծ ազդեցություն ունեն: Հիմնական խնդիրը հին և նոր ցանցերի սահմանազատումն է, հին ջրագծերի խզումը, որը ջրակորուստների հիմնական պատճառ է դառնում: Երկրորդ խնդիրը կապված է բազմաբնակարան շենքերի հետ և ընդհանրական է ողջ հանրապետության համար: Խոսքը ջրաչափերի մասին է, որոնց տեղակայման վայրը (հիմնականում բնակարաններում) և սեփականության ձևը (սեփականատերը սպառողն է) հնարավորություն չի տալիս նորմալ ջրաչափություն իրականացնել:


Ջրի սակագնի վրա էական ազդեցություն կունենա նաև արդեն իսկ կառուցված, սակայն համակարգում չինտեգրված 6 ջրամբարների շահագործումը, որը հնարավորություն կտա կրճատել մեխանիկական ջրամատակարարման ծավալները, ավելացնել ինքնահոս ջրամատակարարումը, դրանով իսկ թուլացնել ծախսվող էլեկտրաէներգիայի ազդեցութունը ջրի սակագնի վրա:


Այս խնդիրներից բանկի փորձագետները առավել հրատապ են համարում հատկապես հին ջրագծերի խզման աշխատանքները՝ որպես ջրակորուստների կրճատման, ջրի որակի ապահովման, ջրի հաշվառման համար ահրաժեշտ գործողություն:


Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը, կարևորելով բարձրացված հարցերն ու խնդիրները, առաջարկեց բանկի փորձագետներին կոմիտե ներկայացնել իրենց առաջարկություններն ու երաշխավորությունները գրավոր ձևով, որպեսզի դրանք, կոմիտեում մասնագիտական քննարկումից հետո որպես հանձնարարականներ իջեցվեն ջրամատակարար ընկերություններ՝ ի կատարման:


Կողմերը կարևորեցին այս առաքելության նպատակն ու արդյունքները՝ որպես կատարված աշխատանքներից քաղված դասեր, որոնք մեծապես կնպաստեն ոչ միան կատարված աշխատանքներում առկա բացերն ու թերությունները լրացնելուն, այլ նաև նոր աշխատանքների նախագծման ընթացքում խուսափելու նմանատիպ սխալներից:


Հանդիպմանը մասնակցում էր նաև KfW բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Զ. Չատինյանը, ով իր հերթին ներկայացրեց, որ բանկն այսուհետ ևս կշարունակի հետևողական լինել իր կողմից ֆինասավորվող ծրագրերի իրականացման ժամկետների և որակի նկատմամբ:
 

 

 

Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ