Ներդրումները ենթակա են նաև անկախ գնահատման
06.10.2015
2015 թվականին ավարտվում է Գերմանական KfW բանկի ֆինասավորմամբ իրականացվող «Համայնքային ենթակառուցվածքներ II, փուլ 1 և 2 «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում, Լոռի(Վանաձոր) և Շիրակ (Գյումրի) մարզերում» ներդրումային ծրագիրը: Ծրագիրն սկսվել է 2008 թվականին և ավարտվում է 2015 թվականին: Համաձայն KfW բանկի ընթացակարգերի՝ ծրագրերը ավարտական փուլում պետք է ենթարկվեն տեխնիկական ու ֆինասական վերջնական գնահատման:
Այդ գործընթացի իրականացման նպատակով բանկը վարձել է անկախ փորձագետ, որի խնդիրն է բանկի համար պատրաստել զեկույց՝ ներդրված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ: Զեկույցի սեղմագիրը ներկայացվելու է նաև ՋՏՊԿ:
ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը ս/թ. հոկտեմբերի 7-ին ընդունեց այդ առաքելության իրականացման նպատակով Հայաստան այցելած KfW բանկի խորհրդատու Ստեֆան Մեշկեին և բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Զառա Չատինյանին:
Բանկի ներկայացուցիչները կոմիտեի նախագահին ներկաացրեցին իրենց այցելության նպատակը, այն է՝ ծրագրի իրականացման արդյունքների գնահատման աշխատանքների շրջանակը և գնահատման մեթոդիկան:
Կոմիտեի նախագահը կարևորեց ուսումնասիրությունների և տրվելիք գնահատականների օբյեկտիվությունը, առավելությունների ու թերությունների վերհանումը՝ որպես քաղված դասեր, որոնք մեծապես կօգնեն նոր ծրագրերի իրականացման ընթացքում առավետ արդյունավետ և նպատակային գործողություններ իրականացնելուն:
Կողմերը պայմանավորվեցին, որ ուսումնասիրության ավարտին կունենան ևս մեկ հանդիպում՝ քննարկելու հատկապես առաքելության ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները, դրանց պատճառներն ու վերացման հնարավորությունները:
Ջրային տնտեսության պետական կոմիտե
« վերադառնալ ցանկ