ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հանդիպում գերմանական KfW բանկի պատվիրակության հետ

27.09.2015 Հանդիպում գերմանական KfW բանկի պատվիրակության հետ

Որպես ազգաբնակչության սոցիալական բարելավման շարունակական ծրագիր՝ տարեց տարի ընդլայնվում են պետական ներդրումները խմելու ջրի ոլորտում: Այս ուղղությամբ հատկապես մեծ են գերմանական KfW բանկի միջոցով կատարվող ներդրումները: Հերթական համագործակցային խնդիրների քննարկմանն էր ուղղված ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանի հանդիպումը գերմանացի գործընկերների հետ ս/թ սեպտեմբերին, ՋՏՊԿ-ում:


Գերմանական պատվիրակության կազմում ընդգրկված էին խմելու ջրի ծրագրերի ղեկավար Սանդրա Շմիդտը, բանկի ծրագրային ինժեներ Թոմաս Վոլֆը և KfW-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյան:


Խմելու ջրի ոլորտում քննարկված հարցերը բավականին լայն էին և կրում էին նաև քաղաքականության հստակեցման բնույթ: Մանրամասնորեն քննարկվեցին բազմաթիվ հարցեր, այդ թվում՝


1. Ջրային համակարգի բարեփոխումների ռազմավարության ներդրման ներկա վիճակը և ժամանակացույցը: Այս հարցն ուղղակիորեն առնչվում է բանկի կողմից հայկական ջրամատակարար ընկերությունների կառավարմանը ցուցաբերող դրամաշնորհային օժանդակությանը:


Կողմերն արձանագրեցին, որ այստեղ կա կայուն առաջընթաց, գործընթացներն ընթանում են ըստ ժամանակացույցերի, «Անցումային խորհրդատուն» ամբողջովին ստանձնել է իր պայմանագրային պարտականությունները և առաջիկայում կսկսվեն նաև գործող ջրամատակարար ընկերությունների վերջնական աուդիտ և գույքի վերագնահատման և գրանցման խորհրդատվական ծառայություններ իրականացնող ընկերությունների աշխատանքները: Դրանով գործընթացը կամբողջանա և կպատրաստվի ՊՄԳ-ի ամբողջական փաթեթը: Բանկը հայտնեց իր պատրաստակամությունը՝ չնախատեսված խնդիրներ առաջանալու դեպքում լրացուցիչ օժանդակության:

 

2. Այս փուլում մեծածավալ և առաջնային է խմելու ջրի համակարգի ընդլայնման և բարելավման նպտակով «Առանձին համաձայնագրով» ներդրվող նոր ծրագիրը, ծրագրի պայմանագրային որոշ դրույթների հստակեցումը՝ կապված ծրագրի ներդրման և շարունակականության ապահովման պետական երաշխիքների հետ: Այդ խնդրի մասն է կազմում նաև սպասարկման տարածքից դուրս մնացած 560 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման դրամաշնորհային ծրագրի ներդրումը:


3. Կոմունալ Ենթակառուցվածքների 2-րդ Ծրագրի (CIP) 3-րդ փուլի շրջանակներում իրականացվել են մրցույթներ, որոնց արդյունքների ամփոփումից հետո պետք է սկսվի նախագծման մեխախավալ աշխատանք: Ծրագրային այս բաղադրիչով կամբողջանա և կարդիականացվի սպասարկման տարածքների մի մասի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը:


4. Բանկը կարևորում է ոլորտի արդյունավետ աուդիտը՝ հետապնդելով նաև իր կողմից ֆինասավորված ծրագրերի արդյունավետության ու շարունակականության ապահովման պրակտիկ արդյունքների արձանագրում կամ թերությունների բացահայտում: Այդ իսկ պատճառով բանկն է դարձյալ դրամաշնորհային միջոցներով ֆինասավորում անկախ աուդիտի անցկացման խորհրդատվական ծրագիրը: Կողմերը արձանագրեցին, որ այստեղ նույնպես առկա է առաջընթաց, ստորագրված է խորհրդատվական ընկերության պայմանագիրը, հոկտեմբերի 5-ին սպասվում է պատվիրակության առաջին այցը:


5. Բանկի երկայացուցիչները կոմիտեի նախագահին ներկայացրեցին իրենց մարզային այցելության ծրագրերը, միաժամանակ տեկացրեցին, որ հոկտեմբերի առաջին կեսին կլին բանկի 2 թիմերի այցելություն, որոնց նպատակն է գնահատել խմելու ջրի առաջին խրագրի արդյունավետությունը ծրագրի ավարտից 5 տարի անց, և երկրորդ թիմի այցի նպատակն է գնահատել խմելու ծրագրի երթական փուլի արդյունավետությունն ու ներդրումների նպատակայնությունը:


Բանկը միաժամանակ կոմիտեի նախագահին փոխանցեց Ֆրանկֆուրտ այցելելու հրավերը՝ տեղում բանկի և դոնորների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և գերմանական փորձին ծանոթանալու:


Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց համատեղ իրականացված ծրագրերի, ինչպես նաև հրավերքի համար և առաջարկեց մեծացնել բանկի օժանդակությունը հատկապես գույքի կառավարման ուղղությամբ:

 

 

 

Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ