ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Փոքր ջրամբարները՝ մեծ խնդիրների լուծման համատեքստում

11.09.2015 Փոքր ջրամբարները՝  մեծ խնդիրների լուծման համատեքստում

Հայտնի իրողություն է՝ ոռոգման հիմնական բեռը, հատկապես ամառային երաշտ շրջանում, իրենց վրա են վերցնում ջրամբարները: Պահանջարկից ելնելով՝ ջրամբարների ջուրն օգտագործվում է մինչև այսպես կոչված <<մեռյալ ծավալ>>: Սա նշանակում է, որ ոռոգման շրջանում կարևոր է յուրաքանչյուր խմ ջրի նպատակային օգտագործումը:


Փոքր ջրամբարներից Արթիկի տարածաշրջանում Սառնաղբյուր, Մարալիկ, Ձորակապ համայնքների համար կենսական նշանակություն ունի Սառնաղբյուրի ջրամբարը, որի ծավալը 5 մլն խմ է, և որը բացառապես շահագործվում է ոռոգման նպատակով՝ ապահովելով նշված համայնքների շուրջ 70 հա հողատարածքների ջրարբիացումը:


Ս/թ սեպտեմբերի 11-ին ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանը, կոմիտեի պատասխանատուների, <<Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի>>, <<Ախուրյան-Արաքս-ջրառ>> ՓԲԸ-ի, տարածքը սպասարկող ՋՕԸ-ի ներկայացուցիչների հետ աշխատանքային այց է կատարել Սառնաղբյուրի ջրամբար՝ ծանոթանալու ջրամբարի տեխնիկական վիճակին, ջրօգտագործման գրաֆիկներին ու մինչև ոռոգման ավարտը ջրապահովման խնդիրներին:


Աշխատանքային քննարկման ընթացքում, որին ներգրավվել են նաև համայնքի ներկայացուցիչները, կոնկրետացվել են ջրամբարի շահագործման հետ կապված խնդիրները, տրվել են հանձնարարականներ ինչպես ջրամբարի տեխնիկական վիճակը բարելավելու, այնպես և ջրամբարը առավել արդյունավետ շահագործելու նպատակով:


Կոմիտեի նախագահը կարևորել է ոչ միայն ջրաքանակների պաշարման, ջրառի նպատակային պահանջարկի ճշգրտման, այլ նաև մինչև ոռոգման շրջանի ավարտը անխափան ջրամատակարարում ապահովելու խնդիրները: 

 

ՖՈՏՈԴԱՐԱՆ

 

 

ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ