ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում
07.09.2015Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը և ՀՀ Արարատի մարզպետ Ռ.Աբրահամյանը ջրային տնտեսության համակարգի պատասխանատու անձանց հետ աշխատանքային այց կատարեցին ՀՀ Արարատի մարզ՝ Մխչյանի 1-ին և 2-րդ աստիճանի պոմպակայանների աշխատանքներին տեղում ծանոթանալու և առկա խնդիրներին լուծում տալու նպատակով: Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում <<Սևան-Հրազդանյան-ջրառ>> փակ բաժնետիրական ընկերության և համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար անձնակազմի հետ: Կոմիտեի նախագահը տվեց հստակ հանձնարարականներ և ցուցումներ՝ անխափան ջրամատակարարում ապահովելու և արագ արձագանքման մեխանիզմներով վթարներն օպերատիվ վերացնելու ուղղություններով: Կոմիտեի նախագահը նշեց, որ բոլոր աշխատանքները նպատակաուղղված են գյուղացիական տնտեսությունների զարգացմանը ու հողերի բերքատվության բարձրացմանը, ինչը ենթադրում է նաև որակյալ և անխափան ջրամատակարարում:
Այնուհետև Ջրաշեն համայնքի այգիներում հանդիպում տեղի ունեցավ համայնքի տարածքում գտնվող գյուղացիական տնտեսությունների, ինչպես նաև Ջրաշեն, Դիտակ, Աբովյան և Զովաշեն համայնքների հողօգտագործողների ու համայնքների ղեկավարների հետ: Քննարկվեցին ոռոգման նպատակով ջրօգտագործման խնդիրներին վերաբերող հարցեր: Համայնքների ղեկավարները և հողօգտագործողները հայտնեցին իրենց գոհունակությունն ընթացիկ տարվա ջրամատակարարումից և առկա բերքից: Կոմիտեի նախագահը, լսելով բնակչությանը հուզող խնդիրները, համապատասխան հանձնարարականներ տվեց տվյալ խնդիրները կարգավորելու ուղղությամբ:
Ջրային տնտեսության պետական կոմիտե
« վերադառնալ ցանկ