Հանդիպում Համաշխարհային Բանկի առաքելության հետ
10.08.2015Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանն ընդունեց Համաշխարհային Բանկի առաքելությանը` տիկին Աննա Սեստարիի գլխավորությամբ: Առաքելության կազմում էին նաև բանկի ներկայացուցիչներ պարոն Իվայլո Կոլևը և տիկին Ամանդա Գոկսուն:
Հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքային ջրամատակարարման ծրագրի վերջնական արդյունքները:
Համայնքային ջրամատակարարման ծրագիրն ավարտվել է սույն թվականի հուլիսի 30-ին և ներկայումս մշակվում է Բանկի պահանջներին համահունչ Իրականացման ավարտի հաշվետվությունը, որը կներառի նաև շահառուի կողմից մշակվող Արդյունքների Ավարտական հաշվետվությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման ընթացքում ջրամատակարարման տևողության ավելացման, ջրի որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի ծախսի խնայողության, ինչպես նաև հավաքագրման մակարդակի բարձրացման հետ կապված հարցերը: Միաժամանակ առանձնացվեցին հետագա ուղղված ուղենիշները, այդ թվում՝ ինստիտուցիոնալ և ֆինանսական ուղղություններով:
Ջրային տնտեսության պետական կոմիտե