ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Աշխատանքային այց Մարմարիկի ջրամբար և մամլո ասուլիս

27.07.2015 Աշխատանքային այց Մարմարիկի ջրամբար և մամլո ասուլիս

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարմարիկի ջրամբար


Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ վերականգնվել և վերակառուցվել է Մարմարիկի ջրամբարը, որի պատվարն ունի 55 մ բարձրություն, 24 միլիոն խոր.մ ընդհանուր ծավալ և 23 միլիոն խոր.մ օգտակար ծավալ: Վերականգնված պատվարը հնարավորություն է տալիս կարգավորել Մարմարիկ գետի հոսքը, նվազեցնել Սևանա լճից ջրի բացթողումները տարեկան 23 միլիոն խոր. մետրով: Ջրամբարի անվտանգության ապահովման համար կառուցվել է 266 մ երկարությամբ «կատաստրոֆիկ ջրթող», ինչը թույլ կտա ըստ անհրաժեշտության ջրամբարից անվտանգ դատարկել ջրի ավելցուկը:


Նորակառույց ջրամբարները, տիպային կանոնների համաձայն, սկզբնական շրջանում ջուր պետք է ամբարեն փուլային տարբերակով և աստիճանաբար հասնեն նախագծային ծավալի ամբողջ օգտագործմանը: Շահագործման առաջին տարում՝ 2012 թ. ջրամբարը լցվել է 6 մլն խմ, 2013 թ.՝ 11.5 մլն խմ, 2014 թ.՝ 16 մլն խմ, իսկ 2015 թվականի ընթացքում ջրամբարում կուտակվել է 21.1 մլն խմ ջրաքանակ:

 

Ջրամբարաշինություն


Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեն ջրամբարաշինական ծրագրերը: Արդեն իսկ սկսվել են համապատասխան աշխատանքներ Վեդու, Կապսի, Եղվարդի և Մաստարայի առաջնահերթ ջրամբարաշինական աշխատանքների ուղղությամբ.


1. Վեդի ջրամբարի ընդհանուր ծավալը 29 մլն մ3 է, իսկ պատվարի բարձրությունը՝ H=72 մ: Վեդի ջրամբարի իշխման տակ տեղաբաշխված են «Վեդի» և «Արարատ» ՋՕԸ–երի կողմից սպասարկվող համայնքները: Ֆրանսիական Աջակցման Գործակալության ֆինանսավորմամբ ներկայումս ընթանում են Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարության համար մանրամասն նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները, որոնք կավարտվեն ընթացիկ տարվա նոյեմբերին։ «Վեդիի ջրամբարի շինարարության մանրամասն նախագծի և մրցույթային փաստաթղթերի պատրաստում» աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է իրականացնել Վեդիի ջրամբարի շինարարությունը՝ Զարգացման Ֆրանսիական Գործակալության կողմից տրամադրված վարկի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորման միջոցներով: Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2016 թվականին, իսկ շինարարության ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի։ Վեդիի ջրամբարը նախատեսված է Արարատյան հարթավայրի ավելի քան 4,0 հազ հա հողակտորները ոռոգելու համար, որոնցից 2.8 հազ.հա` մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս ոռոգման եղանակի, ինչի արդյունքում տարեկան կխնայվի շուրջ 12.0 մլն.կվտ.ժ էլեկտրաէներգիա: Ընթացքի մեջ է Զարգացման Ֆրանսիական գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 75 մլն Եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի կնքման գործընթացը: Երկրորդ փուլով նախատեսվում են իրականացնել խողովակաշարի և ոռոգման ներտնտեսային ցանցեր կառուցման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ:


2. KfW Գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/ Ախուրյան գետ Կապսի ջրամբարի ինքնահոս համակարգի կառուցում» վարկային ծրագիրը: Նախատեսվում է ավարտին հասցնել Կապսի ջրամբարի կիսակառույց պատվարը, օժանդակ կառույցները և վերականգնել թունելները, ինչը կապահովի ստորին բիեֆում գտնվող տարածքների անվտանգությունը: Նախատեսվում է կառուցել ինքնահոս համակարգ, որը հնարավորություն կտա անցում կատարել մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոս եղանակի և ոռոգում ապահովել նաև նոր հողատարածքների համար: Ջրամբարի պատվարային հանգույցը 1-ին փուլում նախատեսվում է կառուցել 25 մլն մ3: Նշված պատվարը նախատեսվում է կառուցել այնպես, որ հետագայում հնարավոր լինի պատվարը բարձրացնել՝ հասցնելով ջրամբարի ծավալը 60 մլն մ3:

 

 Մանրամասն նախագիծը նախատեսվում է ավարտել 2016թ. երկրորդ կիսամյակում, որից հետո կսկսվի շինարարական աշխատանքների մեկնարկման փուլը: Ջրամբարի կառուցումը թույլ կտա շուրջ 5000 հեկտարի համար ընդգրկել նոր ոռոգելի տարածքներ կամ ավելացնել ներկայումս ոռոգվող տարածքների ջրապահովվածությունը: Ծրագրի իրականացման արդյունքում շրջանառությունից դուրս կգան «Շիրակ» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող ութ պոմպակայաններ, ինչի շնորհիվ տարեկան կխնայվի 1,3 մլն.կվտ.ժամ էլեկտրաէներգիա: Ջրամբարի շինարարության ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի:

Երկրորդ փուլով նախատեսվում է ջրամբարի տարողությունը հասցնել 60 մլն.խոր.մ և ինքնահոս խողովակաշարը հասցնել Թալինի տարածաշրջան, արդյունքում կապահովվի շուրջ 20,5 հազ. հեկտար հողերի հուսալի ոռոգում, որից մեխանիկական եղանակով ոռոգվող շուրջ 3.5 հազ. հեկտար հողատարածքներ կոռոգվեն ինքնահոս եղանակով, կբարձրանա 16,0 հազ.հա հողատարածքների ջրապահովվածությունը, ինչպես նաև կավելանան 952 հա ոռոգելի հողատարածքներ:


3. Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ իրականացվում է Եղվարդի ջրամբարի վերակառուցման ծրագիրը՝ 90 մլն մ3 ընդահոնւր ծավալով: Եղվարդի ջրամբարի իշխման տակ տեղաբաշխված են «Եղվարդ», «Աշտարակ», «Վաղարշապատ» և «Խոյ» ՋՕԸ–երի կողմից սպասարկվող համայնքները: 2014թ. հունիսի 19-ից սկսվել են իրագործելիության ուսումնասիրությունները, որին պետք է հաջորդի մանրամասն նախագծման փուլը: Առաջարկվող ջրամբարի տարբերակը կունենա 90,0 մլն.խ.մ ընդհանուր ծավալ, իսկ պատվարների բարձրությունը կլինեն 32մ և 14մ: Ջրամբարի վերակառուցումը թույլ կտա ապահովել շուրջ 12,2 հազ.հա հողատարածքների հուսալի ոռոգում, մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս եղանակի և ներկայումս շահագործվող թվով ինը պոմպակայանները դուրս կգան հետագա շահագործումից՝ արդյունքում տարեկան խնայելով 28,6 մլն.կվտ.ժ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 5.5 հազ հա հողատարածքներում կբարձրանա ջրապահովվածության մակարդակը, որոնք գտնվում են սակավաջուր Սևջուր գետի սպասարկման տակ: Տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուսումնասիրությունները կավարտվեն մինչև 2016թ. մայիս։ Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին։ Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թվականին, իսկ շինարարության ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի։


4. Եվրասիական զարգացման բանկի օժանդակությամբ քննարկվում է Մաստարայի ջրամբարի կառուցման հարցը՝ 10.2 մլն մ3 ընդհանուր ծավալով, օգտակար ծավալը՝ 8.2 մլն մ3, իսկ պատվարի բարձրությունը՝ H=30մ: Մաստարա ջրամբարի իշխման տակ տեղաբաշխված են Արմավիրի մայր ջրանցքի 27-րդ կիլոմետրից հետո գտնվող «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-ների սպասարկման տակ գտնվող համայնքները` Հացիկ, Մյասնիկյան, Լուկաշին, Նորապատ և Նորավան: Ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա տարեկան տնտեսել շուրջ 2.1 մլն.կվտ.ժ էլեկտրաէներգիա: Անցումը ինքնահոս ոռոգմանը թույլ կտա շահագործումից հանել խորքային հորերը, ինչի արդյունքում տարեկան կտնտեսվեն պոմպերի շահագործման ու պահպանման ծախսերը, Արարատյան ստորգետնյա ավազանից ջրառը կպակասի տարեկան 5.3 մլն խմ: Ծրագիրը գտնվում է բանակցային փուլում:

 

Ոռոգման համակարգ


Ոռոգման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ջրօգտագործողների ընկերությունների խոշորացման արդյունքում ներկայումս գործում է 37 ՋՕԸ:


Ոռոգվող տարածքների մակերեսը. ՋՕԸ-երի կողմից սպասարկվող ոռոգելի հողատարածքների մակերեսը 2015 թ. կազմում է շուրջ 131.000 հա:


Մատակարարված ջրաքանակ. Ոռոգման ջրի հայտերը ձևավորվում են ըստ առկա պահանջարկի: 2015թ. հուլիսի 27-ի դրությամբ հողоգտագործողներին և գյուղացիական տնտեսություններին փաստացի մատակարարված ջրտուքը կազմել է 324 մլն խ/մ: Բավարարվել են բոլոր հայտերը: Ավելին՝ բավարավել են նաև լրացուցիչ պահանջված ջրաքանակները:


Ս.թ. հուլիսի 27-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900.48 մետր է, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել շուրջ 109.1 մլն խորանարդ մետր ջուր, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի շուրջ 193.4 մլն խորանարդ մետրի փոխարեն:

 

 

Միաժամանակ, Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 97.8 մլն խորանարդ մետր ջուր: Սևանա լճի մակարդակը 27.04.2015թ. կազմել է 1900.48 մ: Ներկայիս դրությամբ արձանագրվել է Սևանի մակարդակի դրական դինամիկա:


Ինքնահոս համակարգեր և պոմպակայանների հեռացնող ջրանցքներ. Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսված է Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի «Մեղրի» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող 686 հա հողատարածքները ոռոգող մեխանիկական համակարգը փոխարինել ինքնահոս համակարգով: Արաքս գետից ջուր մղող 16 պոմպակայանները դուրս կբերվեն շահագործումից, կփոխարինվեն ինքնահոս ոռոգմամբ` Մեղրի գետից: Նախատեսված հիմնական աշխատանքներն են` Մեղրի գետի վրա ջրընդունիչ կառույցի և մոտ 37,5 կմ երկարությամբ խողովակաշարի կառուցում՝ սկսած այդ աղբյուրից մինչև պոմպակայաններ: Պոմպակայանների ֆիզիկական և բարոյական մեծ մաշվածության պատճառով այս տարածքում մեծ են ջրամատակարարման ընդհատումներն ու կորուստները: Միայն այս ինքնահոս համակարգից ակնկալվում է տարեկան շուրջ 3,7 մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողություն: Մոտ 390 հա-ով կավելանան ոռոգվող տարածքները` ջրի հուսալի մատակարարման և խնայողությունների շնորհիվ: Ինքնահոս համակարգը բաղկացած է ջրընդունիչ կառուցվածքից՝ Մեղրի գետի վրա և մոտ 43.5 կմ ընդհանուր երկարությամբ խողովակաշարային համակարգից` ջրառից մինչև արդեն գործող պոմպակայանները: 2015 թվականի հոկտեմբերին նախատեսվում է ավարտել շինարարական աշխատանքները և 2016 թվականին այն հանձնել շահագործման:


Առաջիկայում կմեկնարկեն Գեղարդալճի, Քաղցրաշենի և Բաղրամյան-Նորակերտի ինքնահոս համակարգերի կառուցման մրցութային գործընթացները, ինչը հնարավորություն կտա մեխանիկական եղանակով ոռոգումը փոխարինել ինքնահոս եղանակով.


• Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցմամբ «Գառնի-Գեղարդ» և «Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ-ների սպասարկման տարածքում գտնվող 4 համայնքում հնարավորություն կստեղծվի լրացուցիչ ոռոգել շուրջ 544 հա: Ծրագրի իրականացմամբ կտնտեսվի շուրջ 10 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա, այդ թվում՝ Ազատի քառաստիճան պոմպակայանը շահագործումից դուրս կգա:


• Քաղցրաշենի ինքնահոս համակարգի կառուցմամբ «Արտաշատ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում գտնվող 12 համայնքում հնարավորություն կստեղծվի լրացուցիչ ոռոգել շուրջ 400 հա: Ծրագրի իրականացմամբ կտնտեսվի շուրջ 10 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա:


• Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի կառուցմամբ «Աշտարակ» և «Վաղարշապատ» ՋՕԸ-ների սպասարկման տարածքում գտնվող համայնքներում հնարավորություն կստեղծվի լրացուցիչ ոռոգել շուրջ 510 հա:


Ավարտվել են Աչաջրի, Նոյեբերյանի քառաստիճան, Զեյթուն-Հաղթանակի, Մեծամորի (Տանձուտի) և Ղարա-Ղալայի, Քաղցրացնեն, Ավշար-Այգևան, Արմաշ, Արազապ Ջրաշեն-Ազատ, Զովք, Արգինա և Սարալանջի պոմպակայանների հեռացնող ջրանցքների վերականգման աշխատանքների իրականացման մրցութային գործընթացները և մեկնարկվել են շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2016 թվականի 1-ին կիսամյակում: Արդյունքում կունենանք ջրաքանակի կորուստների կրճատում և էլեկտրաէներգիայի ծախսի էական տնտեսում: Կտնտեսվեն նաև պոմպերի շահագործման ու պահպանման ծախսերը:


Վերը նշված գործընթացներն էական ազդեցություն կունենան ինքնարժեքի նվազեցմանը և պետական բյուջեից ջրօգտագործողների ընկերություններին ֆինանսական աջակցության կրճատմանը: Նշված քաղաքականությունը շարունակական է:


Նորագույն տեխնոլոգիաների ներդրում. Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման և ոռոգելի հողատարածքների արդյունավետ օգտագործման գործում կարևոր նշանակություն ունի ոռոգման ռեժիմի և ջրման գործընթացի ճիշտ կազմակերպումը, որից է կաթիլային ոռոգումը Հայաստանի Հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման առաջին փորձերը կատարվել են դեռևս 1973-75 թթ. Մասիսի տարածաշրջանում: Այն ի տարբերություն մակերեսային ոռոգման, ունի մի շարք առավելություններ՝ ջրման գործընթացը լիովին ավտոմատացված է, բացակայում է իռիգացիոն էրոզիան, հնարավոր է կիրառել բարդ ռելիեֆային պայմաններում, խնայվում է ոռոգման ջրի զգալի քանակություն՝ միավոր բերքի վրա ծախսվող ջրի քանակը նվազում է 4-5 անգամ: Առաջիկայում Կապսի ջրամբարի վերակառուցման ֆինանսավորման ծրագրի շրջանակներում նախատեսվում է պիլոտային կարգով իրականացնել նմանատիպ ծրագիր:


Ջրաչափություն և օնլայն վերահսկողություն. Ոռոգման ջրի հաշվառումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով վերջին երեք ամիսների ընթացքում ոռոգման համակարգերի հանգուցային 80 կետերում տեղադրվել են ժամանակակից ջրաչափեր, որոնց շահագործումը հնարավորություն կտա ջրաքանակների հոսքի նկատմամբ իրականացնել ամենօրյա առցանց հսկողություն:

 

 

Ջրաչափերի տեղադրումն իրականացվում է ջրամբարների մուտքամասերում, ելքամասերում (Արփի լճի, Ախուրյանի, Մարմարիկի, Ապարանի և Ազատի ջրամբարների 9 դիտակետերում նախատեսված է տեղադրել ռադարային մակարդակաչափեր), մայր ջրանցքների գլխամասերում, դրանց բաժանարարներում և այլ հանգուցային կետերում: Նախատեսված 80 կետերից ջրաչափեր արդեն իսկ տեղադրված են ընդհանուր հաշվով 76-ում:


Բազմաթիվ երկրներում օգտագործվող այս ժամանակակից համակարգը բարձրացնում է ջրի տեղափոխման և բաշխման արդյունավետությունը, հստակեցնում ջրի կորուստները, բարելավում ջրի հոսքի կառավարումը, կատարում ջրանցքով անցնող ջրի ծավալի ավտոմատացված հաշվարկ, գրանցում այլ պարամետրեր` վերջնական արդյունքում բարելավելով ջրամատակարարումը: Այս համակարգի վերջնական ներդրումը և ամբողջական կիրառումը թույլ կտա ջրաչափության գործընթացում օնլայն մոնիտորինգ ու հսկողություն իրականացնել՝ բոլոր դիտակետերը միավորված կլինեն միասնական ցանցով:


Աբու Դաբի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Արփա-Սևան թունելի վերականգնման ներդրումային ծրագրով 2015 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 31-ը կատարվել է 650584.009 հազ. դրամի հիմնական նորոգման աշխատանքներ (տարեկան բյուջեն՝ 1.517.861.000 դրամ), այդ թվում ՝ վտանգավոր հատվածներում ժամանակավոր ամրակապերի տեղադրում՝ 90.418 տ, երեսարկի կառուցում՝ 122.19 գծմ, վերակառուցում (ՈՒՀ331+19,01—ՈՒՀ333+69.9 ուղեհատվածներում):

 

Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ


Խմելու ջրի ջրամատակարարում և ջրահեռացում. Խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացվում են 2-րդ սերնդի բարեփոխումներ` ՀՀ կառավարության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ և միջազգային խորհրդատուների ներգրավմամբ: Ոլորտում պետական-մասնավոր գործընկերության խորացմանն ուղղված ռազմավարության արդյունքում սահմանվել է, որ հանրապետությունում գործող 5 ջրամատակարար ընկերությունների կողմից օգտագործվող ջրային համակարգերը 2016թ. հունիսի 1-ից նախատեսված է վարձակալությամբ փոխանցել մեկ կառավարչի` մեկ միասնական սակագնով և 15 տարի ժամկետով: Խմելու ջրի ոլորտի բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ապահովել կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարում, անխափան ջրահեռացում, հիդրոտեխնիկական կառուցվածքների արդիականացում, ջրի արդյունավետ օգտագործում, բնապահպանական խնդիրների լուծում: Միասնական օպերատորի աշխատանքներին աջակցելու նպատակով ընտրվել է համապատասխան խորհրդատվական կազմակերպություն («Fichtner» ընկերությունը), որն իր աշխատանքները կսկսի օգոստոսի առաջին տասնօրյակում:


Աշխատանքներ են իրականացվում նաև ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող որոշ համայնքներում ջրամատակարարման բարելավման ուղղություններով:


Կառուցվել և շահագործման են հանձնվել կոյուղու մաքրման կայաններ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում: Ընթացքի մեջ են Աէրացիա մաքրման կայանի վերականգնման աշխատանքները: Կոյուղու մաքրման կայաններ նախատեսվում են կառուցել նաև Արմավիր և Սևան քաղաքներում:

 

 

Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 

 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ