Եվրասիական Զարգացման Բանկը մտնում է Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգ
15.07.2015Ջրային տնտեսության պետական կոմիտեն ոռոգման համակարգերի բարելավման նպատակով ծրագրային հայտ էր ներկայացրել Եվրասիական Զարգացման Բանկ: Կոմիտեի, ոռոգման ԾԻԳ-ի և բանկի ակտիվ համագործակցության արդյունքում արդեն իսկ բանկի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացվում <<Ոռոգման համակարգերի արդիականացում>> վարկային ծրագիրի նախագիծը:
Հետագա գործողությունները պլանավորելու և ժամանակացույց հստակեցնելու նպատակով ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանն հուլիսի 16-ին ընդունել էր Եվրասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը՝ բանկի հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի ղեկավար Արտակ Ազիզյանի, բանկի երևանյան ներկայացուցչության տնօրենի տեղակալ Արմեն Պողոսյանի, կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Օլգա Սանիևակի մասնակցությամբ:
Կողմերը քննարկելու կոնկրետ նյութ ունեին. արդեն իսկ հաստատման փուլ մտած ծրագրային առաջարկ: Ծրագրի հիմնական ուղղվածությունը լինելու է մեխանիկական ոռոգման համակարգի փոխարինում ինքնահոս համակարգով, մայր ջրանցքների և երկրորդային ջրանցքների վերականգնում, ներտնտեսային բաշխիչ ցանցերի արդիականացում:
Ծրագիրը իր մեջ կներառի նաև Ջուր օգտագործող ընկերությունների և ստեղծվելիք Ջուր օգտագործողների միությունների հզորացման ու աջակցության բաղադրիչ:
Ներդրումները հնարավորություն կտան ոչ միայն իջեցնել ոռոգման ջրի սակագինը՝ մեխանիկակական ոռոգումը փոխարինելով ինքնահոսով, կրճատել ջրակորուստները, այլև մեծացնել մշակովի տարածքներն ու ապահովել հուսալի ջրամատակարարում:
Ջրային տնտեսության պետական կոմիտե