ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հանդիպում Ասիական Զարգացման Բանկի տնօրինության հետ

15.07.2015 Հանդիպում  Ասիական Զարգացման Բանկի տնօրինության հետ

Ասիական Զարգացման Բանկը Հայաստանի Հանրապետությունում աշխատում է 2005 թվականից և հանդիսանում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնական գործընկերներից մեկը: Բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է <<Ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագիր>>, որի շնորհիվ հանրապետության 10 մարզերի 18 քաղաքային և 92 գյուղական համայնքներում իրականացվում են ջրամատակարարման և ջրահեռացման առկա համակարգերի վերանորոգման ու փոխարինման աշխատանքներ:


Հանդիպումը նախաձեռնել էր ԱԶԲ-ի տարածաշրջանային տնօրեն Դևիդ Դոուլը, հանդիպմանը մասնակցում էր նաև բանկի ծրագրերի ավագ պատասխանատու Գոհար Մուսայելյանը:


Հանդիպման ընթացքում երկկողմանիորեն դրական գնահատվեցին իրականացվող ծրագրի արդյունքները, և կողմերը փոխադարձ հետաքրքրություն ցուցաբերեցին իրականացվող ծրագրի ընդլայնման ու շարունակականության ապահովման ուղղությամբ:


Պարոն Դոուլը կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի ուշադրությունը հրավիրեց ԱԶԲ-ի կողմից առաջիկայում ՀՀ կառավարություն ներկայացվելիք <<Երկրի հետ գործառնությունների բիզնես պլան>> փաստաթղթի նախագծի վրա, որում ներառված են նոր վարկավորման մոտեցումները, ենթադրվող ծավալներն ու տեխնիկական աջակցության հնարավորությունները: Առաջարկ փաստաթղթում որպես ուղղություն վերցված է ջրամատակարարման և ջրահեռացման բարելավումը:


Կոմիտեի նախագահը բանկի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց հատկապես սպասարկվող տարածքից դուրս գտնվող բնակավայրերի խնդիրների վրա՝ կարևորելով այն սոցիալական ու հանրային իրավունքների իրացման տեսանկյունով:


Քննարկվեցին ներդրման բոլոր հնարավոր տարբերակները և համաձայնություն ձեռք բերվեց, որ կոմիտեն կքարտեզագրի ներդրումների առկա վիճակը, կբացահայտի հրատապ կարիքներն ու կառավարության քննարկմանը կներկայացնի ծրագրային հայտի նոր առաջարկ: Վարկային նոր միջոցների ներդրումը կկատարվի <<արդյունքների վրա հիմնված գործիքներ>> սկզբունքի կիրառմամբ:


Կոմիտեի նախագահի կողմից կարևորվեց նաև ուսումնասիրության ու ծրագրավորման փուլի աշխատանքների իրականացում միայն դրամաշնորհային միջոցների հաշվին, որին որպես պատասխան հետևեց բանկի պատրաստակամությունը՝ այդ հարցում միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

 

 

Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 

 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ