ՀՀ ԳՆ ջրտնտպետկոմի աշխատակազմի ղեկավար Մ. Մկրտումյանը և արտաքին կապերի բաժնի պետ Վ. Թոքմաջյանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած աշխատաժողովին
07.07.2015
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը և արտաքին կապերի բաժնի պետ Վաչե Թոքմաջյանը 2015 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում Համաշխարհային բանկի կազմակերպած Չհաշվառվող ջրի կորուստների նվազման ռազմավարության մշակման և ջրամատակարարման օպերատորների գործընկերության վերաբերյալ աշխատաժողովին:
Աշխատաժողովին Մ. Մկրտումյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության փորձը չհաշվառվող ջրերի և ջրամատակարարման օպերատորների գործընկերության ոլորտներում: Աշխատաժողովի կազմակերպիչները բարձր գնահատեցին ջրամատակարարման ոլորտում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները և նշեցին, որ Հայաստանի Հանրապետությունը հսկայական աշխատանք է կատարել ոլորտի զարգացման և բարեփոխումների ուղղությամբ: