ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հանդիպում Ճապոնական Միջազգային Համագործակցության Գործակալության (ՃՄՀԳ/JICA) հետ

15.06.2015 Հանդիպում Ճապոնական Միջազգային Համագործակցության Գործակալության (ՃՄՀԳ/JICA) հետ

Ճապոնիայի  Միջազգային Համագործակցության Գործակալության  (JICA)  ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում իրականացվում են Եղվարդի ջրամբարի Տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ ծրագիրը: Ծրագրի նպատակն է տնտեսագիտական և տեխնիկական գնահատականներ տալ ու հիմնավորել Եղվարդի ջրամբարի կառուցման նպատակահարմարությունն ու արդյունավետությունը:

 

Սույն թվականի հունիսի 16-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեում կայացավ ՃՄՀԳ/ JICA-ի պատվիրակության և ծրագիրն իրականացնող <<Սանյու>> խորհրդատվական թիմի ներկայացուցիչների հանդիպումը կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնելու <<Գյուղատնտեսության և ոռոգման ոլորտների վերաբերյալ հավաքագրման հետազոտության>>  վերջնական հաշվետվությունը:

 

Կողմերը նշեցին, որ ապագա ջրամբարի կառուցումը կարևորվում է մի քանի առումներով.

- վարարումների  և տեղումների շնորհիվ  տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում,

- ոռոգվող հողատարածքների ավելացում շուրջ 3000 հա-ով,

- Սևանա  լճից վերցվող  ջրի  տնտեսում  տարեկան  50 մլն խ/մ-ով,

- պոմպային/ մեխանիկական ոռոգման ծախսերի կրճատում, ջրամբարի սպասարկման տարածքում անցում      ինքնահոս ոռոգման,

- ջրի տեղափոխման արդյունավետության բարձրացում 50 %-ով:

 

Հանդիպման առանցքային հարցերը կապված էին  ապագա  ջրամբարի ծավալի,  ջրային հաշվեկշիռի հաշվարկի, ջրամբարի կառուցման եղանակների, ջրամբարի տեխնիկատնտեսական գնահատման ծրագրի բնապահպանական փորձաքննության (ՇՄԱԳ)   ներկայացման հետ:

 

Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ներկայացնելով  հանրապետությունում ոռոգման ջրի պաշարների կուտակման արդի իրավիճակը, համեմատություն կատարելով հարևան երկրների  հնարավորությունների հետ՝ շեշտեց, որ ջրամբարաշինությունն այսօր  հանրապետությունում  ջրային ոլորտի գերակա ուղղություններից է, որն ամրագրված է ռազմավարական հեռահար ծրագրերով:

 

ՃՄՀԳ–ի գլխավոր գրասենյակի Միջին Ասիայի և Կովկասյան երկրների վարչության պատասխանատու տիկին Վակուի Ակիկոն, ներկայացնելով իրենց կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, խնդրեց քննարկել ջրամբարի ծավալի, այն լցնելու աղբյուրների,  հավանական ռիսկերի ու հետագա զարգացումների/ընդլայնումների հետ կապված հարցերը:

 

Քննարկելով բարձրացված հարցերը՝ կողմերը հրավիրեցին շահգրգիռ կողմերի <<Մեկնարկային ժողով>>, որին հրավիրված էին շահագրգիռ այլ նախարարությունների, ոռոգման ԾԻԳ-ի ներկայացուցիչներ:

 

<<Մեկնարկային ժողովի>> ընթացքում ՃՄՀԳ-ի և <<Սանյու>> խորհրդատվական թիմի ներկայցուցիչները ներկայացրեցին կատարված աշխատանքները, կազմեցին ապագա գործողությունների  <<ճանապարհային քարտեզը>>, ճշգրտեցին կողմերի իրավասություններն ու պարտականությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համատեղ աշխատանքների շուրջ:

 

 

ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

 

 

 

 

 

 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ