ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մամուլը մեր մասին

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՆ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՏՏՀ-ՆԵՐԸ

14.01.2014 ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՆ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՏՏՀ-ՆԵՐԸ

Մինչեւ տարեվերջ Հայաստանում պատրաստ կլինեն երկու նոր ջրամբարների տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: Այս մասին հունվարի 14-ին լրագրողներին ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:

Պատրաստվում են Եղվարդի կիսակառույց ջրամբարի եւ Վեդիի նոր ջրամբարի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները:

Նախնական գնահատմամբ՝ առաջինի շինարարության համար 140 մլն դոլար կպահանջվի, երկրորդի համար՝ 35-45 մլն: Եվս մեկ կիսակառույց ջրամբարի՝ Շիրակի մարզի Կապսի ջրամբարի համար կպահանջվի 40-50 մլն դոլար:

Նշենք, Եղվարդի ջրամբարի շինարարության ֆինանսավորման բանակցություններ են տարվել Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JCA), Գերմանիայի զարգացման բանկի (KfW), Վեդիի ջրամբարի համար՝ ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) հետ:


Ղազարյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ միջազգային մասնագետները Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման ֆինանսական պահանջները 800 մլն դոլար էին գնահատել՝ հաշվի առնելով ընթացիկ գները:

 

Բայց մենք հաջող բանակցություններ ենք վարում դոնորների հետ, որոնցից շատերը մեզ հետ առաջին անգամ չեն աշխատում: Այսպես, Համաշխարհային բանկը ոռոգման ոլորտում արդեն 160 մլն դոլար է ներդրել», – նշել է Ղազարյանը:

Նշենք, հանրապետության կադաստրի տվյալով՝ Հայաստանում 208 հազար ոռոգվող հողատարածք կա:



Սկզբնաղբյուրը http://news.am/ կայքից

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ